Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Կարմիր խաչի գործունեությունը եւ էքստրեմալ պայմաններում լրագրողների աշխատելու հմտությունները [uri] => /news/red-cross-activities-and-skills-for-journalists-working-in-extreme-condition.html [id] => 216 ) 1
Կարմիր խաչի գործունեությունը եւ էքստրեմալ...

Կարմիր խաչի գործունեությունը եւ էքստրեմալ պայմաններում լրագրողների աշխատելու հմտությունները

05.12.2016
Կարմիր խաչի գործունեությունը եւ էքստրեմալ պայմաններում լրագրողների աշխատելու հմտությունները

Դեկտեմբերի 2-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության գրասենյակում տեղի ունեցավ «Կարմիր խաչի գործունեությունը եւ էքստրեմալ պայմաններում լրագրողների աշխատելու հմտությունները» թեմայով դասընթաց` ՀՀ ԲՈՒՀ-երի լրագրության ֆակուլտետների ուսանողների համար: Այն վարում էին Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը եւ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

ԿԽՄԿ Հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին և ՀԿԽԸ Լուսաբանման պատասխանատու Նարինե Կարապետյանը ներկայացրեցին Կարմիր խաչի միջազգային շարժման ստեղծման պատմությունն ու Հիմնարար Սկզբունքները, Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայկական Կարմիր խաչի ընկերության գործունեությունը, և այդ գործունեության ուղղությունների և մանդատների տարբերությունները:

Հրավիրված փորձագետներ Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը եւ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը մասնակիցներին ծանոթացրեցին սահմանամերձ և մարտական գոտիներում լրագրողների աշխատանքի առանձնահատկություններին և էթիկային, արտակարգ իրավիճակները լուսաբանելու հմտություններին (բնական աղետ, ցույց, ահաբեկչություն, պատանդի գրավում եւ այլն), ինչպես նաև սոցիալական խոցելի խմբերի խնդիրների լուսաբանման կանոններին:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ