Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Հայկական Կարմիր խաչի ընկերությունը շարունակում է աջակցել խոցելի խմբերին [uri] => /news/red-cross-continues-to-support-the-most-vulnerable.html [id] => 417 ) 1
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը...

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը շարունակում է աջակցել խոցելի խմբերին

07.05.2020
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը շարունակում է աջակցել խոցելի խմբերին

Խոցելի խմբերի սոցիալական վիճակի վրա Covid-19 համավարակի ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով՝ մայիսի 2-ից Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և հարակից համայնքներում տրամադրվում է մեկ ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ պարագաների 1485 փաթեթ` Եվրամիության աջակցությամբ։ Շահառուներն են միայնակ և անժառանգ տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք և առավել խոցելի ընտանիքներ։

 

Ընդհանուր առմամբ մայիս ամսվա ընթացքում Շիրակի մարզում աջակցություն կտրվի 2500 խոցելի անձի։
Փաթեթները կազմված են հիմնվելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված մեկ մարդու համար նվազագույն զամբյուղի հաշվարկի վրա։ Մարզում մարդասիրական օգնությունը տրամադրվում է Եվրամիության, Շվեյցարական Կարմիր խաչի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։

 

 Covid-19 hամավարարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրության առաջին օրերից մինչև մայիսի 1-ը Շիրակի մարզում՝ Պարետատան, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ տեղական բիզնես ընկերությունների կողմից նվիրաբերված թարմ սննդի 770 փաթեթ է տրամադրվել միայնակ և անժառանգ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, խոցելի ընտանիքների, մանկատան շրջանավարտների, ցուցումով ինքնամեկուսացվածների, Գյումրու տուն-ինտերնատի բնակիչներին։

——————————————————————
Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից մարդասիրական աջակցությունը տրամադրվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված ցուցակներով։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ