Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է: Այսօր մենք տոնում ենք Կարմիր խաչի համայնքի և մարդկանց օգնող մարդկանց ուժը` ինչպես ճգնաժամի ընթացքում, այնպես էլ` ետնաբեմում` առօրյա կյանքում:
Ամեն օր շատ մարդիկ շփվում են Կարմիր խաչի և Կարմիր մահիկի հետ` առանց նույնիսկ գիտակցելու դա: Դուք կամ որևէ մեկը, ում դուք ճանաչում եք, երբևէ արյունը հանձնել է: Ստացե՞լ է առաջին օգնության մասին տեղեկատվություն: Նրան այցելե՞լ է Կարմիր խաչի կամավոր: Գրեթե յուրաքանչյուր ոք ունի Կարմիր խաչի կամ Կարմիր մահիկի պատմություն: Ո՞րն է ձեր պատմությունը:
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ավելի քան 17 մլն կամավորներն ամբողջ աշխարհում շփվում են ընկերների, ընտանիքների և հարևանների հետ: Նրանց ծառայությունը դրական ազդեցություն ունի իրենց համայնքի յուրաքանչյուր անդամի կյանքի վրա: Նրանք գործում են այնպիսի վայրերում, ինչպիսիք են` հիվանդանոցները, դպրոցները, համայնքային կենտրոնները և հավաքները, լինում են մարդկանց տներում, տրամադրելով կյանք փոխող և երբեմն էլ կյանք փրկող ծառայություններ:
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումը տոնում է մարդասիրական գործունեության ավելի քան 150 տարին` տեղական և գլոբալ մակարդակներում: Մենք հավատարիմ ենք մնում ` խոցելի համայնքներում համապատասխան և ժամանակին մարդասիրական ծառայություն տրամադրելու գաղափարին` այժմ և ապագայում:
Ամբողջ աշխարհում, Կարմիր խաչը և Կարմիր մահիկը համայնքային ծրագրերի շրջանակներում ամեն տարի օգնում են աջակցելու 180 մլն մարդու` աղետներին արձագանքելով և հույս ներշնչելով:
Դուք գիտե՞ք ուրիշ մեկին, ով Կարմիր խաչի կամ Կարմիր մահիկի պատմություն ունի: Մենք կցանկանայինք իրենցն էլ լսել: Հրավիրեք նրանց կիսելու այն մեզ հետ` մեր Ֆեյսբուքյան էջում.