Հայկական կարմիր խաչի ընկերության մարզային և համայնքային 16 լուսաբանման կամավորների համար կազմակերպվեց վերապատրաստման սեմինար՝ Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժման և Հայկական Կարմիր խաչի ընկերության գործունեության վերաբերյալ։
Նոր ուսումնական տարում կամավորները՝ ձևավորելով կամավորական խմբեր, իրենց մարզերում կայցելեն դպրոցներ և ուսումնական հաստատություններ՝ լուսաբանման դասընթացներ իրականացնելու համար։
Այս տարվանից լուսաբանումն ուսումնական հաստատություններում կիրականացվի նորարարական մեթոդներով՝ թվայնացված դասի և սեղանի խաղի միջոցով։
ԿԽ/ԿՄ շարժման լուսաբանումն իրականացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցության շրջանակներում։