Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օր 2022.
Հավատա բարության ուժին
Բարությունն ու մարդասիրությունն ամենահզոր գործիքներն են, որ մենք ունենք դիմակայելու հակամարտությունների, աղետների, COVID-19-ի և այլ ճգնաժամերի հետևանքներին, բերելու հույս և փոփոխություններ:
- Ճգնաժամերն ու աղետները ոչ մեկին չեն խնայում՝ ամենադաժան հարվածը հասցնելով ամենախոցելիներին, - ասում է Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը: - Սակայն, պետք չէ հեռուն գնալ բարության դրսևորումներ գտնելու և ոգեշնչվելու համար:
Մայիսի 8-ին, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումը նշում է միլիոնավոր կամավորների և անհաշիվ այլոց նվիրումը, սրտացավությունը, քաջությունն ու ձգտումը, ովքեր օգնություն, հոգատարություն և կյանք փրկող ծառայություններ են մատուցում իրենց համայնքներում ապրող մարդկանց:
Հայկական Կարմիր խաչի ընկերության անձնակազմն ու կամավորներն իրենց համայնքներին աջակցում են հետևյալ ծառայությունների ու ծրագրերի միջոցով՝ տնային խնամք, առաջին օգնություն, դիմակայունության բարձրացում, աղետների ռիսկի նվազեցում, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում, փախստականների պաշտպանություն և ինտեգրում, մարդասիրական արժեքների տարածում, երիտասարդական հիմնախնդիրներին արձագանքում, մարդասիրական օգնության և սոցիալ – հոգեբանական աջակցության տրամարդում, կամավորական նախաձեռնություններ և այլն:
- Մեծ թե փոքր, ակնհայտ թե չերևացող, ամեն մի բարի գործ հույս է բերում և բազմապատկում բարությունը, - ասում է ՀԿԽԸ գործադիր տնօրենը: - Այսօր, մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում այն բոլոր մարդկանց, որոնք անշահախնդիր օգնում են նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Եթե այս փոքր գործողությունները բազմապատկվեն, ազդեցությունն ահռելի կլինի:
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի շարժումը բաղկացած է Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայից և 192 Ազգային ընկերությունների՝ 14,9 միլիոն կամավորներով: Աշխարհում յուրաքանչյուր 524 հոգուց մեկը Կարմիր խաչի կամ Կարմիր մահիկի կամավոր է:
Միասին Կարմիր խաչն ու Կարմիր մահիկն անցյալ տարի աջակցել են աղետներից և այլ ճգնաժամերից տուժած 688 միլիոն մարդու, 306 միլիոն մարդ ստացել է առողջապահական ծառայություններ, 126 միլիոն մարդ՝ մարքուր ջուր և բարելավված սանիտարահիգիենիկ վիճակ, 1,5 միլիոն հեռախոսազանգ և տեսազանգ է կազմակերպվել աղետների, բռնության, հակամարտությունների կամ կարանտինի հետևանքով տարանջատված ընտանիքների միջև՝ տարվա ընթացքում ամեն րոպե մեկ զանգ:
- Ամենավատ իրավիճակներում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի անձնակազմն ու կամավորները նվիրված աշխատում են իրենց տեղական համայնքների համար՝ երբեմն վտանգի ենթարկելով սեփական կյանքը: Նրանք հիշեցնում են մեզ, թե ինչու մենք պետք է տարածենք մարդասիրություն և դրսևորենք բարություն, - ասում է ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը: - Այս դժվարին ժամանակներում, կորուստների և անորոշության մեջ, մենք կոչ ենք անում մարդկանց հավատալու բարության ուժին:
![????](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/taa/1.5/16/1f449.png)
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման բաղկացուցիչները Հայաստանում․
![✅](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tba/1.5/16/2705.png)
Ազգային ընկերություն․ Հայկական Կարմիր խաչի ընկերություն
Գործունեությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ
![✅](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tba/1.5/16/2705.png)
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը Հայաստանում
Գործունեությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ
![✅](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tba/1.5/16/2705.png)
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի
ներկայացուցչությունը Հայաստանում
Գործունեությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ