Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Դատախաղ - մրցույթ միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ [uri] => /news/moot-court-competition-on-international-humanitarian-law.html [id] => 92 ) 1
Դատախաղ - մրցույթ միջազգային մարդասիրական...

Դատախաղ - մրցույթ միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ

23.09.2014

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Իրավագիտության ֆակուլտետների ուսանողներին

 

Հրավիրում ենք մասնակցելու Միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ դատախաղ-մրցույթին, որը տեղի կունենա

2014թ. նոյեմբերի 7-9-ը

 

Դատախաղ-մրցույթի նպատակն է տեսական դասընթացների և գործնական առաջադրանքների միջոցով խորացնել Միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ երիտասարդ իրավաբանների գիտելիքները:

 

Մրցույթին կարող են մասնակցել ԲՈՒՀ-երի բարձր կուրսերի իրավագիտության ֆակուլտետների երեք ուսանողից կազմված թիմերը, ովքեր մասնակցել ենՄիջազգային հանրային իրավունքի դասընթացներին։ Մրցույթին չեն կարող դիմել նախորդ տարիների մասնակից թիմերը: 

 

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կոլեկտիվ հայտի համապատասխան ձևը և պատասխանել կից՝ Միջազգային մարդասիրական իրավունքին առնչվող առաջադրանքին:

 

Լրացված հայտը պետք է ներկայացնել Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր գրասենյակ՝ Պարոնյան 21/1 (դիմումի ձևը կարելի է վերցնել ֆակուլտետի դեկանատից կամ ՀԿԽԸ-ից), ինչպես նաև ներբեռնել այստեղից`  և ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը: Ընտրական փուլը հաջողությամբ անցած թիմերը կմասնակցեն մրցույթին։

 

Միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ դատախաղ-մրցույթն անցկացնում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ և Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի հետ համագործակցությամբ (ՄՀԻՀԿ):

  Դատախաղը՝ ԿԽՄԿ-ի նախաձեռնությամբ, Հայաստանի ԲՈՒՀ-երի ուսանողների համար անցկացվում է 2005 թվականից։

Մրցույթին մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է ԿԽՄԿ-ն:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀԿԽԸ՝ հետևյալ հեռախոսահամարով. +374 10 539759:

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ