Շիրակի մարզում՝ Գյումրիում, Մարալիկում, Արթիկում և Մայիսյանում ապրող 81 միայնակ տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք և մանկատան շրջանավարտներ ապրիլի 2-ին ստացան սննդի փաթեթներ։
ՀՀ կառավարության, մասնավորապես վարչապետի աշխատակազմի, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սոցիալական իրավիճակը մեղմելու նպատակով, ՀԿԽԸ-ն իրականացնում է ստացված սննդային նվիրատվությունների տեսակավորում, փաթեթավորում և բաշխում։