Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Մարտի 19-ը Հայկական Կարմիր խաչի ընկերության հիմնադրման օրն է [uri] => /news/in-1920-19-march-armenian-red-cross-society-was-founded_1.html [id] => 266 ) 1
Մարտի 19-ը Հայկական Կարմիր խաչի ընկերության...

Մարտի 19-ը Հայկական Կարմիր խաչի ընկերության հիմնադրման օրն է

19.03.2018
Մարտի 19-ը Հայկական Կարմիր խաչի ընկերության հիմնադրման օրն է

Մարտի 19-ը Հայկական Կարմիր խաչի ընկերության հիմնադրման օրն է
Մեզ հավատում և վստահում են արդեն 98 տարի

1920 թվականի մարտի 19-ին` բժիշկ Սպանդարատ Կամսարականի նախաձեռնությամբ ստեղծվեց Հայկական Կարմիր խաչի ընկերությունը: Այդ օրը Հայաստանի առաջին հանրապետության պառլամենտը հաստատեց Հայաստանի Կարմիր Խաչի ազգային ընկերության կանոնադրությունը:

Արդեն գրեթե մեկ դար, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն (ՀԿԽԸ) իրականացնում է իր առաքելությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում` համախմբելով մարդասիրության ուժը` ազգաբնակչության խոցելիությունը նվազեցնելու նպատակի շուրջ:

Ազգային ընկերությունը տարիներ շարունակ ակտիվ և լայնածավալ գործունեություն է իրականացնում` հանդիսանալով օժանդակ կառույց կառավարությանը և ցուցաբերելով իր անաչառ օգնությունը բազմազան ոլորտներում, ինչպիսիք են` սոցիալ-առողջապահական, առաջին օգնության, աղետներին նախապատրաստման և արձագանքման, որոնման, երիտասարդական, միջազգային գործունեության, Կարմիր խաչի Հիմնարար սկզբունքների և մարդասիրական արժեքների տարածման: ՀԿԽԸ գործունեությունը և մատուցած ծառայությունները նպաստում են շահառուների և խոցելի համայնքների կարիքների թեթևացմանն ու կայուն զարգացմանը:

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո սկսվեց Հայկական Կարմիր Խաչի ընկերության գործունեության ակտիվ փուլը: Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան (այն ժամանակ` Լիգա), աղետից հետո կատարեց իր ամբողջ գոյության ընթացքում ամենամասշտաբային ներդրումները: Հսկայական ակտիվություն ցուցաբերեց ԽՍՀՄ Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միությունը, որն իր օգնության ծրագրերով առաջիններից մեկը շտապեց աղետի գոտի: Բավականին ակտիվ գործունեություն սկսեցին ծավալել նաև Կարմիր Խաչի մի շարք ազգային ընկերություններ: Կարմիր խաչի շարժումը և մարդասիրական այլ կազմակերպություններ իրենց գործունեությունը Հայաստանում ծավալում էին Հայկական Կարմիր Խաչի ընկերության (ՀԿԽԸ) միջոցով:
Վերջին 25 տարիների ընթացքում Ազգային ընկերությունը, ընդլայնելով իր գործունեությունը և ընդգրկելով շահառուների նոր խմբերի, օգնության ծրագրերին զուգահեռ սկսեց զարգացման լայնածավալ ծրագրեր իրականացնել: 


Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հանդիսանում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ 1995 թվականից և նույն թվականին ճանաչվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ