Խոցելի խմբերի սոցիալական վիճակի վրա Covid-19 համավարակի ազդեցությունը հնարավորինս մեղմելու համար՝ ապրիլի 23-ից Կոտայքի մարզի Չարենցավան և Նաիրի շրջաններում բաշխվում է մեկ ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ պարագաների 495 փաթեթ։ Ապրիլի 25-ից 598 փաթեթ է տրամադրվում նաև Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս շրջաններում։
Մեր թիմերը շարունակում են մարդասիրական օգնության բաշխումները Տավուշի, Սյունիքի և Արարատի մարզերում։
Տեղական և միջազգային ռեսուրսների մոբիլիզացման շնորհիվ այս օրերին հնարավորություն ունենք աջակցելու միայնակ և անժառանգ տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և առավել խոցելի ընտանիքներին։