Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Մարտի 19-ը՝ Հայկական Կարմիր խաչի հիմնադրման օր [uri] => /news/on-19-march-armenian-red-cross-society-was-founded.html [id] => 395 ) 1
Մարտի 19-ը՝ Հայկական Կարմիր խաչի հիմնադրման օր

Մարտի 19-ը՝ Հայկական Կարմիր խաչի հիմնադրման օր

19.03.2020
Մարտի 19-ը՝ Հայկական Կարմիր խաչի հիմնադրման օր

 1920 թվականի մարտի 19-ին՝ ուղիղ 100 տարի առաջ հիմնադրվեց Հայկական Կարմիր խաչի ընկերությունը․ մի ամբողջ դար ձգվող պատմություն՝ մարդասիրության մասին։

 100 տարի առաջ բժիշկ Սպանդարատ Կամսարականի նախաձեռնությամբ հիմնվեց Հայաստանի Կարմիր խաչը՝ արձագանքելու այն արհավիրքներին, որին բախվել էր հայ ժողովուրդը՝ պատերազմ, սով, համաճարակներ, գաղթականների ներգաղթ, անկայուն ներքաղաքական իրավիճակ։ Առաջին նվիրյալներն սկսեցին աղետի մեջ հայտնված երեխաներին, կանանց, գաղթականներին ու հիվանդներին օգնելու պարտավորեցնող ու ծանր գործը։
Որոշ ժամանակ անց, հասարակարգի փոփոխության հետ կապված, Հայաստանի Կարմիր խաչը դարձավ Խորհրդային Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի մի մասը։ Այդ տարիները մեծ ձեռքբերումների ժամանակաշրջան դարձան․

 

  • Կառույցն այդ տարիներին մեծապես աջակցում էր բնակչության շրջանում սանիտարահիգիենիկ գիտելիքների, վարվեցողության բարոյաէթիկական նորմերի, մարդասիրության սկզբունքների, առաջին օգնություն ցույց տալու կանոնների տարածմանը, զբաղվում միայնակ, զառամյալ հիվանդներին, պատերազմի, տարերային աղետների, վթարների եւ այլ աղետների դեպքում տուժածներին բուժսոցիալական օգնություն ցույց տալով։

 

  • 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումը մոբիլիզացրեց իր ուժերը և աննախադեպ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկվեց Հայաստան: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ներգրավված լինելով համակարգման աշխատանքներում, զարգացման ու ընդլայնման նոր խթան ստացավ։
  • Երկրաշարժի հասցրած ահռելի վնասներին գումարվեցին հարևան երկրից եկած փախստականներին ինտեգրելու խնդիրը, ապա՝ պատերազմի և շրջափակման հետևանքով տնտեսական կոլապսը, այնուհետև՝ խորհրդային հասարակարգի փլուզումը։
  • Ամենախոցելիների կողքին կրկին կանգնեց Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։ Այս տարիներին ձևավորվեցին արդեն անկախ Հայաստանի Ազգային ընկերության գործունեության ուղղությունները՝ Սոցիալ-առողջապահություն, Աղետների կառավարում, Բնակչության տեղաշարժ, Առաջին օգնություն, Որոնում, Երիտասարդության խնդիրներին արձագանքում, Մարդասիրական արժեքների տարածում։
  • Իր մարդասիրական առաքելությունն իրագործելու համար, որպես մարդասիրական ոլորտում կառավարությանն աջակցող կառույց, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն առաջնորդվում է համայնքների դիմակայունության բարձրացման, բնակչության՝ արտակարգ իրավիճակներին և սոցիալական մարտահրավերներին պատրաստվածության բարձրացման սկզբունքով։ Այդ ճանապարհին կիրառում է Կարմիր խաչի միջազգային շարժման հարուստ փորձը, տարեցտարի ընդլայնում իր գործունեության ու հասանելիության շրջանակը, տարիների ընթացքում մարդասիրական օգնության տրամադրման ծրագրերից անցնելով զարգացման ծրագրերի։

ՀԿԽԸ գործունեությունը և մատուցած ծառայությունները նպաստում են շահառուների և խոցելի համայնքների մարդասիրական կարիքների հնարավորինս թեթևացմանը և կայուն զարգացմանը:

———————————————————————————
Ճակատագրի բերումով 100-ամյակը դիմավորում ենք Արտակարգ դրության  պայմաններում՝ այսօր ևս, ինչպես անցած 100 տարիների ընթացքում, կանգնած լինելով կառավարության ու բնակչության կողքին, վերահաստատելով մեր պատրաստակամությունը իրագործելու մեր առաքելությունը․ նվազեցնել ազգաբնակչության խոցելիությունը մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են ազգաբնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց։


    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ