Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Մարդասիրության հզոր ուժը. Հիշատակի միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին [uri] => /news/the-strong-power-of-humanity.html [id] => 306 ) 1
Մարդասիրության հզոր ուժը. Հիշատակի միջոցառում՝...

Մարդասիրության հզոր ուժը. Հիշատակի միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին

07.12.2018
Մարդասիրության հզոր ուժը. Հիշատակի միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին

Դեկտեմբերի 6-ին Կամերային երաժշտության տանը Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կազմակերպել էր Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Մարդասիրության հզոր ուժը» խորագրով հիշատակի միջոցառում՝ ոգեկոչելու աղետի անմեղ զոհերի հիշատակը, նշելու մարդասիրության հզոր ուժը և երախտագիտության խոսք հղելու միջազգային հանրությանն ու Կարմիր խաչի միջազգային շարժման ընտանիքին՝ աղետից հետո ցուցաբերած անգնահատելի մարդասիրական աջակցության համար։

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին Կարմիր խաչի միջազգային շարժման արձագանքը նկարագրող ֆիլմ և լուսանկարներ, ելույթ ունեցան «Փարոս» երգչախումբը և «Հայաստանի փոքրիկ երգիչները»։

- Այստեղ ենք ոգեկոչելու աղետի անմեղ զոհերի հիշատակը, այստեղ ենք նշելու մարդասիրության հզոր ուժը, որի շնորհիվ հնարավոր է հաղթահարել ցանկացած դժվարություն, այստեղ ենք երախտագիտության խոսք հղելու Կարմիր խաչի շարժման ընտանիքին, ովքեր մեր կողքին են եղել ինչպես 1988-ին այնպես էլ այս 30 տարիների ընթացքում՝ նվիրյալ, հավատարիմ և պատրաստակամ, - իր ելույթում նշեց ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը։

Ներկաներին իր ուղերձն էր հղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը փոխանցեց նրա օգնական Գագիկ Նահապետյանը։

- Վաղը տարելից է, որի մեջ ցավ, և հիշողություն կա և միաժամանակ ապրելու կամքի բացառիկ արտահայտություն, որը դրսևորվեց մեր ժողովրդի կողմից: Սակայն միայն կամքը, այն էլ այդ ժամանակներում բավարար չէր երկրաշարժի հետևանքները հաղթահարելու համար: Դա հնարավոր դարձավ սեփական ռեսուրսների, միջազգային կազմակերպությունների և երկրների աջակցությամբ: Այդ աջակցության մեջ անգնահատելի ու առանձնահատուկ էր Կարմիր խաչի միջազգային շարժման ներդրումը՝ իր բազմաթիվ ազգային ընկերությունների միջոցով, - ասված էր ուղերձում։

ԿԽՄՖ Եվրոպական տարածաշրջանի ղեկավար Սայմոն Միսիրին իր ելույթում ասաց․

- Ինձ համար մեծ պատիվ է այստեղ ներկայացնել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիան, ցավակցում եմ աղետալի երկրաշարժից տուժած ընտանիքներին և ազգականներին։ Աղետից հետո մարդասիրական օգնությունն աննախադեպ էր, և Հայկական Կարմիր խաչն էլ շատ պրոֆեսիոնալ գործեց և իր ներդրումն ունեցավ այն համակարգելու գործում։ Կուզենայի համերաշխության, սիրո և տարիների համագործակցության կապակցությամբ ՀԿԽԸ-ին հուշանվեր հանձնել:

ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության անունից շնորհակալագրեր հանձնեց Ավստրիական, Գերմանական, Դանիական, Իտալական, Շվեյցարական, Ֆիննական, Նորվեգական Կարմիր խաչերի, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների ֆեդերացիային և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ երկրաշարժից հետո Հայաստանին և հայ ժողովրդին անգնահատելի մարդասիրական աջակցություն տրամադրելու համար։ Շնորհակալագրեր կուղարկվեն նաև Ամերիկյան, Ռուսական, Ճապոնական, Ֆրանսիական, Շվեդական, Իսպանական Կարմիր խաչերին։ 
Միջոցառմանը ներկա էին պետական այրեր, միջազգային և տեղական կազմակերպությունների ղեկավարներ, դեսպաններ:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ