Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Բելառուսական Կարմիր խաչի պատվիրակության այցը Հայկական Կարմիր խաչի ընկերություն [uri] => /news/belarus-red-cross-delegation-arcs.html [id] => 337 ) 1
Բելառուսական Կարմիր խաչի պատվիրակության այցը...

Բելառուսական Կարմիր խաչի պատվիրակության այցը Հայկական Կարմիր խաչի ընկերություն

01.07.2019
 Բելառուսական Կարմիր խաչի պատվիրակության այցը Հայկական Կարմիր խաչի ընկերություն

Հունիսի 10-13-ը Բելառուսական Կարմիր խաչի պատվիրակությունն այցելեց Հայկական Կարմիր խաչի ընկերություն: Ծրագրի համակարգողներ Նատալյա Ժակ-Հալհուսկայան և Անդրեյ Մարտինովսկին, Մոգիլյովի շրջանի նախագահության անդամ Ալիաքսանդր Ստարավոյտաուն և Աշխատանքի և սոցիալական ապահովման նախարարության աշխատանքի քաղաքականության բաժնի աշխատակից Յուլյա Դավիդզենկան ժամանել էին փորձի փոխանակման, ինչպես նաև ծանոթանալ ՀԿԽԸ-ի գործունեությանը մասնավորապես ՝«ԵՄ-ն հանուն երիտասարդության աշխատունակության խթանման» ծրագրին ծանոթանալու համար:

ЕU4YOUTH-ի շրջանակներում նմանատիպ ծրագրեր են իրականացվում և Բելառուսիայի Հանրապետությունում և Վրաստանում, և, որպես հաջողված փորձ, Բելառուսական Կարմիր խաչը դիտարկել էր Հայկական Կարմիր խաչի վերոնշյալ ծրագիրը:

Բելոռուս գործընկերներն այցելեցին ՀԿԽԸ գլխավոր գրասենյակ, ծանոթացան ծրագրի մեկ տարվա ընթացքում գրանցած հաջողություններին: Հանդիպումներ ունեցան ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Բիզնես աջակցության կենտրոնի, Հայաստանյան սոցիալական ձեռնարկությունների ասոցացիայի, Գավառի քաղաքապետարանի, Գեղարքունիքի մարզի հասարակական կազմակերպությունների և այլ գործընկերների հետ: Հանդիպումներ ունեցան նաև Երևանի և Գավառի երիտասարդական #REaDY ակումբների անդամների և լիդերների հետ:

«ԵՄ-ն հանուն երիտասարդության» կարգախոսի ներքո իրագործվող ծրագիրն իրականացվում է Հայկական, Բելառուսական և Վրացական Կարմիր խաչի ընկերությունների կողմից` Դանիական Կարմիր խաչի աջակցությամբ և Կոնեկտիո կազմակերպության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է սահմանափակ հնարավորություններով երիտասարդների շրջանում խթանել կրթություն ստանալու և աշխատելու ունակությունները:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ