Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Ավարտվեց “Ամառային գույներ” ճամբարը [uri] => /news/summer-colors-camp-closed-up.html [id] => 147 [content] => 1 ) 1
Ավարտվեց “Ամառային գույներ” ճամբարը

Ավարտվեց “Ամառային գույներ” ճամբարը

20.07.2015
Ավարտվեց “Ամառային գույներ” ճամբարը

Հունիսի 20-ին տեղի ունեցավ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող “ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանում” ծրագրի շրջանակներում ացնկացվող “Ամառային գույներ” անունը կրող ամառային բակային ճամբարի փակումը: Այն կազմակերպվել էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի «Ցերեկային Կենտրոն»-ի շահառուների երեխաների համար: Փակմանը ներկա էին նաև ՀԿԽԸ աշխատակիցներն ու երեխաների ծնողները:

ՀԿԽԸ կամավորները 9 օր շարունակ, 10:00-ից 14:00-ը, 6-13 տարեկան 11 երեխաների համար դասընթացներ էին կազմակերպել` Կարմիր խաչի և Կարմիր մահիկի շարժման, պատմության ու սկզբունքների մասին, երեխաներին սովորել էին Առաջին օգնություն ցուցաբերել այրվածքների, արևահարության ու կոտրվածքների դեպքում, երգ ու պար, ասմունք, ինչպես նաև` շախմատ:

Կամավորները նաև օրը 2 անգամ թարմ սնունդ էին պատրաստել երեխաների համար:

Փակման հանդիսությանը փոքրիկները ոգևորությամբ ու մեծ պատասխանատվությամբ էին մոտեցել, քանի որ հյուրերին իրենց սովորածը պետք է ցույց տային: Կարճ ժամանակում, կամավորների օգնությամբ, նրանք շատ բան էիր յուրացրել, և խանդավառությամբ ելույթ ունեցան: Հանդիսության ավարտին նրանք նաև նվերներ ստացան` դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ: Տոնական տորթը եզրափակեց միջոցառումը:

Երեխաները նշեցին, որ մեծ ուրախությամբ են մասնակցել ճամբարին ու կուզենային, որ այն ավելի երկար տևեր: Միակ դժվարությունը օտար լեզվի դասերն են եղել, որ իրենցից ջանքեր են պահանջել: Ընդհանուր առմամբ, ճամբարն իրենց շփման, նոր ընկերներ ձեռք բերելու և գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն է տվել:

Ցերեկային կենտրոնի աշխատակիցներն ու ծնողները շնորհակալություն հայտնեցին Հայկական Կարմիր խաչի ընկերությանը, հատկապես կամավորներին` այս երեխաների համար ամառային օրերը օգտակար ու հագեցած դարձնելու համար:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Իտալական Կարմիր խաչի աջակցությամբ 2013 թ.-ի սեպտեմբերից իրականացնում է «ՄԻԱՎ ի կանխարգելումը Հայաստանում»ծրագիրը: Ծրագիրը նպատակաուղղված է ՄԻԱՎ-ի արդյունավետ հակազդմանը`բնակչության առավել խոցելի խմբերի (թմրամիջոցների ներարկային օգտագործողների)շրջանում, և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց բուժման, խնամքի ու աջակցությանխթանմանը` քարոզչության միջոցով:

«ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը համագործակցում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի «Ցերեկային կենտրոն»-ի հետ: Վերջինիս նպատակն է՝ նվազեցնել ՄԻԱՎ-ով ապրող և ներերակային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական մեկուսացումը և նպաստել նրանց ինտեգրմանը, սոցիալական վիճակի բարելավմանը, հոգևոր արժեքների ձեռքբերմանը: Կենտրոնը գործունեություն է ծավալում ինչպես Երևանում, այնպես էլ` մերձակա շրջաններում` բազմաբնույթ աջակցություն տրամադրելով շահառուներին:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ