Ես միշտ մասնակցել եմ Բրիտանական Կարմիր խաչի նվիրատվություններին: Մեզ մոտ Բրիտանական Կարմիր խաչի ներկայացուցչություններն այդքան էլ շատ չեն, սակայն երբ ես հանդիպում էի Կարմիր խաչի բարեգործական խանութներին, չէի կարող անտարբեր անցնել: Ես միշտ գնահատում էի իրենց աշխատանքը և զանկանում օրերից մի օր ընդգրկվել նրանց աշխատանքում: Իմ նախկին կամավորական աշխատանքի ղեկավարը (Եվրոպական կամավորական ծրագրի շրջանակում) աշխատում էր Բրիտանական Կարմիր խաչում և ինձ խորհուրդ տվեց միանալ և՛ Կարմիր խաչին, և՛ Եվրոպական կամավորական ծրագրին:
Միջազգային քաղաքացիական ծառայության շրջանակներում (նախատեսված Մեծ Բրիտանիայի երիտասարդների զարգացման համար) ես Աֆրիկայի Բուրկինա Ֆասո նահանգում 3 ամիս կամավորել եմ Կաբելլա հասարակական կազմակերպությունում, որի նպատակն է նվազեցնել գենդերային անհավասարությունը, աղքատությունը, և ուղղված է կանանց կրթությանն ու հզորացմանը: Դա ինձ սովորեցրեց չվախենալ ռիսկի դիմելուց: Չմնացի սահմանափակ տարածքում, այլ բացահայտեցի երկրի տարբեր շրջանները:
Մինչ այդ ես զբաղվել եմ տարեց մարդկանց խնամքով`Դեմենթիա ընկերության հետ համատեղ, կատարելով թերապևտիկ և մահվան շեմին գտնվող մարդկանց անհատական խնամք:
Նախքան Եվրոպական կամավորական ծրագրում ընդգրկվելը ես աշխատում և աջակցում էի դաունի համախտանիշով ապրող 4 կանանց: Մեր նպատակն էր օգնել առավելագույն մակարդակի հասցնել նրանց ապրելակերպը, համոզվելով, որ նրանք ապրում են անկախ, ապահով և առողջ կյանքով այն տանը, որը իրենք կիսում են միմյանց հետ:
Իմ նախկին բոլոր փորձերը ներառում էին խնդիրներ ունեցող մարդկանց խնամքը արվեստի թերապիայի և ոչ խոսքային հաղորդակցման միջոցով:
Ինձ գրավեց Եվրոպական կամավորական ծրագիրը, քանի որ այն չէր հետապնդում որևէ ֆինանսական շահ և չէր շահագործի իմ գիտելիքներն ու կրթությունը: Հաճախ, երբ դու փորձում ես դիմանալ դպրոցի կամ համալսարանի լարվածությանը, դու կարծում ես, որ կարիերայի ուղին հեռավոր, գրեթեթ անհնարին ազատություն է: Սակայն ԵԿԾ-ն այն քիչ իրական հնարավորություններից մեկն է, որում ես ինձ ընդունված զգացի` ավելի խոր : Այն հիմնական և հաստատուն քայլ էր դեպի իմաստալից և անհատականությունը հարստացնող ուղին: Ես զգում էի, որ կարիք չկա լինելու այն մարդը, որը հասարակությունն է պահանջում, փոխարենը ես կարող էի ազնիվ լինել և լինել այնպիսին, ինչպիսին ես կամ` այնպիսի կյանքի փորձով, որը ինձ ավելին է սովորեցրել, քան կարող էի սովորել որևէ հաստատությունում:
ՀԿԽԸ այս ծրագրի մասին տեղեկացա Բրիտանական Կարմիր խաչի վեբ-կայքից: Հայաստանն իրոք հետաքրքրեց ինձ և հավանաբար պատճառն այն էր, որ ես այդքան քիչ բան գիտեի այդ երկրի մասին: Հայաստանի իրավիճակն ու աշխարհագրությունը ցնցեց ինձ իր հնադարյա և առասպելական լինելով հանդերձ: Ես փորձում էի գտնել ինտերնետով տարբեր գրքեր, ծանոթանալ այդ ոսկի, գունագեղ ու խորապես հոգևոր մշակույթին: Ես տեսա նաև, որ Հայաստանում արևային օրերն ավելի շատ են, քան Անգլիայում, իսկ արևը կախարդական նշանակություն ունի մեզ` բրիտներիս համար:
ՀԿԽԸ վեբ-կայքը լեցուն էր ինֆորմացիայով և օգնեց ինձ հասկանալ, որ ես ուղղակի չեմ կարող բաց թողնել այդ հնարավորությունը: Ես լսեցի ավանդական հայկական մի շարք երգեր, որոնց նվագակցում էին երաժշտական գործիքներ, որոնց գոյության մասին ես պարզապես չգիտեի: Ես սիրահարվել էի Հայաստանին` անգամ տանից դուրս չգալով:
Մեր հիմնական պարտականությունն է «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանում» և «Առողջ ապրելակերպ» ծրագրերում աջակցությունը անձնակազմին և սեմինարների ու դասընթացների անգլերեն լեզվով անցկացումը քոլեջներում, դպրոցներում և համալսարաններում: Մենք հույս ունենք նաև անցկացնել հանդիպումներ ԵԿԽ կամավորների հետ, կիսվել մեր անցած փորձով Բրիտանական Կարմիր խաչում և լսել իրենց պատմությունը, անցկացնել ընկերական զրույցներ, ֆիլմեր դիտել, երաժշտություն լսել: Ջեննիֆերն ու ես հույս ունենք նաև ամբողջությամբ ընդգրկվել «Ժպիտների ակումբ» և «Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին ու միայնակ փախստական ծերերին» ծրագրում, օգնելով նրանց` իրենց անգլերենը կատարելագործելու հարցում: Մենք պատրաստ ենք գտնել և տալ որքան հնարավոր է նոր գաղափարներ:
Ես ցնցված եմ, թե որքան լավն են այստեղի կամավորները, ունեն հսկայական էներգիա, որով վարակում են մեզ և դա շատ ողջունելի է: Նրանք այնքան բարեհամբույր են մեր նկատմամբ և օգնում են մեզ զգալ ինչպես տանը: Նրանք մեզ տեղյակ են պահում տարբեր միջոցառումների մասին, որոնք տեղի են ունենում Երևանում և չեն զլանում գալ մեզ հետ: Ես վայելում եմ ամեն ինչ ՀԿԽԸ-ում և ՀԿԽԸ-ից դուրս:
Ակնկալում եմ շարունակել սովորել, որքան հնարավոր է նոր բաներ, ուսումնասիրել երկիրն ու մշակույթն այնքան, որքան ժամանակս կների: Հիանալի կլինի, եթե մոտ ապագայում հնարավորություն ընձեռնվի տեսնել և մասնակցել ՀԿԽԸ այլ մասնաճյուղերի գործունեությանը և հանդիպել շահառուների հետ, լսել իրենց պատմությունը: Հուսով եմ կկարողանամ օգնել տարբեր մարդկանց, ովքեր աջակցության կարիք ունեն կամ ովքեր ցանկանում են շատ բան իմանալ Բրիտանական մշակույթի մասին: Մենք կարող ենք նույնիսկ կազմակերպել բաց քննարկումներ` մի բաժակ թեյի շուրջ:
Ես վայելում եմ այս փորձի ամեն վայրկյանը և ցանկանում եմ կիսվել իմ փորձով: Հուսով եմ իմ այս փորձը մյուսներին ևս կոգեշնչի մասնակցություն ունենալ այս ծրագրին և ծանոթանալ այս գեղեցիկ երկրի հետ: