Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Աշխատանք հոգեբանների հետ [uri] => /news/work-with-psychologists.html [id] => 364 ) 1
Աշխատանք հոգեբանների հետ

Աշխատանք հոգեբանների հետ

09.12.2019
Աշխատանք հոգեբանների հետ

 Զվարճանքի կենտրոն, թատրոն, կինո, «Մեգերյան կարպետ», էքսկուրսիաներ Երևանի տեսարժան վայրեր՝ սիրիահայերի ինտերգման նպատակով ստեղծված Հոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետների կողմից հատուկ միջոցներ են ընտրվում սիրիահայերի հոգեբանական վիճակը թեթևացնելու, պատերազմի և տեղահանման սթրեսները մեղմելու նպատակով։

«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակներում հոկտեմբեր և նոյեմբեր ամսիներին 62 սիրիահայերի կենտրոնի մասնագետներն ուղեկցեցին «Արենա բոուլինգ և բիլիարդ ակումբ» զվարճանքի կենտրոն, Երևանի պետական կամերային թատրոն, Մոսկվա կինոթատրոն, զբոսանքների ու էքսկուրսիաների։

Մասնակիցները վկայեցին, որ նմանատիպ միջացառումները հնարավորություն են տալիս նրանց փոքրիշատե թոթափել առօրյա հոգսերը և դժվարությունները: Ջերմ մթնոլորտն ու անկեղծ զրույցներnվ օգնում են սիրիահայերին մոռանալ դժվարությունները և միասին քննարկել իրենց հուզող հարցերը։

 ԻՐԻՍ ծրագիրը իրականացվում է Ի պատասխան Սիրիական Ճգնաժամի ստեղծված Եվրոպական միության տարածաշրջանային Թրասթ Ֆոնդի՝ «Մադադ»-ի, Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի ֆինանսական աջակցությամբ։ Ավստրիական Կարմիր խաչի կողմից ղեկավարվող կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հայկական Կարիտաս Բարեգործական ՀԿ-ն, Հայկական Կարմիր խաչի ընկերակցության, Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոնի և ՓՄՁ համագործակցություն ասոցիացիայի կողմից։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ