Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Խաղաղությունը սիրիահայ երիտասարդների աչքերով [uri] => /news/peace-through-the-eyes-of-syrian-armenian-youngsters.html [id] => 195 [content] => 1 ) 1
Խաղաղությունը սիրիահայ երիտասարդների աչքերով

Խաղաղությունը սիրիահայ երիտասարդների աչքերով

03.06.2016
Խաղաղությունը սիրիահայ երիտասարդների աչքերով

Հունիսի 3-ին Երևանի Անդրանի Մարգարյանի անվան դպրոցի բակում սիրիահայ երիտասարդները իրենց համար ոչ սովորական գործով էին զբաղված` դպրոցի դիմացի պատն էին նկարազարդում: Երիտասարդներին ուղղորդում էր հայտնի նկարչուհի Մերի Մունը, որի ղեկավարությամբ նրանք 7 մետր երկարությամբ ու 3 մ բարձրությամբ պատը ծածկում էին խաղաղությունը խորհրդանշող պատկերներով:

Երիտասարդները նույն դպրոցում սովորող սիրիահայ աշակերտներն էին, որոնք ներգրավված են Հայկական Կարմիր խաչի ընկերության «Սիրիահայ երիտասարդների կայուն զարգացում» ծրագրում: Այն իրականացվում է Դանիական Կարմիր խաչի և դանիական «Ռոսկիլդե» հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է բարձրացնել սիրիահայ երիտասարդների սոցիալ-հոգեբանական բարեկեցությունը և հանարավորություն տալ նրանց զգալու երիտասարդության ուժը:

12 սիրիահայ երիտասարդներ` Մերի Մունի ուղղորդմամբ, դրանից մեկ շաբաթ առաջ թղթին էին հանձնել իրենց պատկերացումները խաղաղության մասին:

- Բոլոր գաղափարները բացառապես երեխաներինն են, ես միայն օգնել եմ թղթին հանձնելու դրանք: Նրանցից մեկը կամ երկուսը նկարել գիտեին: Մեր նպատակն էր բացահայտել, թե նրանց պատկերացմամբ ինչ է խաղաղությունը: Այնուհետև հավաքել եմ բոլորի պատկերած սիմվոլներն ու մեկ կոլաժ-կոմպոզիցիա եմ դարձրել, որն էլ հեղինակներն այսօր նկարեցին պատին:

17-ամյա Վանան ու 18-ամյա Մարինեն արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանում են: Ասում են, որ լրիվ ինտեգրվել են:

- Եթե աշխատանքի խնդիրը չլինի, Հայաստանը երիտասարդների համար շատ լավ տեղ է, - ասում է Վանան:

Համատեղ ստեղծագործական աշխատանքը մտերմացրել է սիրիահայ ու տեղացի երիտասարդներին: Իրենց սիրիահայ հասակակակիցներին օգնության էին եկել նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները:

Ծրագրի շրջանակներում երիտասարդներն իրենց հասակակիցների համար կազմակերպում են քննարկում/բանավեճեր՝ արդի թեմաների վերաբերյալ: Ծրագրում գործում են խմբակներ` թատրոնի, պարի և երգի, որին միանալով երիտասարդները հնարավորություն ունեն զբաղվելու իրենց նախասիրություններով և զարգացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները: Յուրաքանչյուր խմբում երիտասարդներն աշխատում են հայտնի դերասանների, պարուսույցների և երգահանների հետ:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ