Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Եվրամիության հետ համատեղ, իրականցում է «ԵՄ հանուն երիտասարդության. աշխատունակության խթանում» ծրագիրը ՀՀ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում: Ծրագրի շրջանակներում ստեղծվում են երիտասարդական ակումբներ նշված մարզերի չորս քաղաքներում՝ Գավառում, Սևանում, Իջևանում և Դիլիջանում՝ մարզաբնակ երիտասարդների կարողությունները զարգացնելու և աշխատաշուկայում մրցունակ դարձնելու նպատակով:
Դեկտեմբերի 11-ին Դիլիջանում տեղի ունենացավ Դիլիջանի Երիտասարդական ակումբի բացումը, որին ներկա էին Տավուշի մարզի ՀԿԽԸ նախագահը,Դիլիջանի քաղաքապետարանի, հասարակական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները,կամավորներ և այլ շահագրգիռ կողմեր։
Ակումբը գտնվում է Դիլիջանի մշակույթի տան 1-ին հարկում (հասցե՝ ք․ Դիլիջան, Մյասնիկյան 53)։