Փետրվարի 8-ին, ժամը 11:30-ին, Սիամանթոյի անվան N 162 դպրոցում, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի Կրթության վարչության հետ համագործակցությամբ իրականացվող «Առողջ սերունդ» ծրագրի շրջանակներում, կազմակերպել էր բաց դաս:
Բաց դասին ՀԿԽԸ երիտասարդական կամավորները, որոնք 2-շաբաթյա դասընթաց էին անցկացրել 7-րդ դասարանցիների համար` առողջ ապրելակերպի վերաբերյալ, ամփոփեցին դրա արդյունքում երեխաների ձեռք բերած գիտելիքները:
«Առողջ սերունդ» ծրագիրն իրականցվում է 2011 թվականից: Դրա շնորհիվ 2011-2012թ.թ. ուսումնական տարում` Երևանի և ՀՀ մարզերի 34 դպրոցներից 10-14 տարեկան 1600 երեխա, իրազեկվել է այն մասին, թե ինչ է առողջ ապրելակերպը, առողջ սնունդը և սննդակարգը, շրջակա միջավայրի պաշտպանութունը, ինչ վնաս են հասցնում ծխախոտն ու ալկոհոլը:
Ծրագրի արդյունավետությունն ու անհրաժեշտությունը, ինչպես նաև ՀՀ կրթության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությունը, խթան հանդիսացան ծրագրի նոր փուլի մեկնարկի համար, որը տրվեց 2012թ. նոյեմբերի 20-ին` Հայկական Կարմիր խաչի ընկերության և «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի միջև ստորագրված համագործակցության հուշագրով: