Ապրիլի 11-ին «Ժպիտների ակումբ» ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր հերթական միջոցառումը ծրագրում ներգրավված հանրակացարանաբնակ երեխաների համար: Միջոցառումը նվիրված եր Սուրբ Հարության տոն Զատիկին: Միջոցառմանը նախորդող շաբաթվա ընթացքում կամավորները դասընթացներ էին վարել հայկական տոների և նրանց նշելու ավանդական ձևերի մասին:
Միջոցառումը բաղկացած էր մի քանի մասից: Երեխաները ներկեցին գիպսե արձանիկներ, զարդարեցին հայկական ավանդական Զատկի ծառ, երգեցին երգեր և ճաշակեցին մրգեր ու տորթ: