ՀԿԽԸ կամավոր, ԿԽՄՖ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երիտասարդական համակարգող կոմիտեի անդամ՝ Անի Գևորգյանը, հուլիսի 3-4-ը մասնակցել է ԿԽՄՖ կողմից Ժնևում կազմակերպված «Կլիմայի չեմպիոնների նախաձեռնությունը» աշխատաժողովին՝ որպես Եվրոպական տարածաշրջանի կլիմայի 5-րդ չեմպիոններից մեկը:
Մասնակցության հիմնական նպատակն էր ընդլայնել կլիմայական ծրագրերի իրականացումը ինչպես ՀԿԽԸ-ում, այնպես էլ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երիտասարդական ցանցում: