Array ( [label] => Ինչ ենք անում [uri] => /what-we-do.html [id] => 42 [content] => 0 ) 1
Ինչ ենք անում
Array ( [label] => Իրականացված ծրագրեր [uri] => /what-we-do/red-cross-youth/red-cross_implemented_projects.html [id] => 86 [content] => 0 ) 1
Իրականացված ծրագրեր
Array ( [label] => “Limitless” երիտասարդական նախաձեռնությունների ծրագիր [uri] => /what-we-do/red-cross-youth/red-cross_implemented_projects/httpswwwredcrossamwhat-we-dored-cross-youthred-cross_current_pro.html [id] => 264 [content] => 1 ) 1
“Limitless” երիտասարդական նախաձեռնությունների...

“Limitless” երիտասարդական նախաձեռնությունների ծրագիր

“Limitless” երիտասարդական նախաձեռնությունների ծրագիր

Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Սոլֆերինո ակադեմիայի կողմից հայտարարված երիտասարդական նորարարական նախաձեռնությունների մրցույթին Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները մասնակցել են՝ ներկայացնելով իրենց գաղափարները, որոնք միտված էին արձագանքելու Քովիդ-19 համավարակի պատճառով ՀՀ համայնքներում առաջացած խնդիրներին։

 

Մրցույթին մասնակցում էին Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման անդամ ազգային ընկերությունները։ Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները ներկայացրել են 8 երիտասարդական նախաձեռնություն, որոնցից 6-ը հավանության արժանացան ընտրական հանձնաժողովի կողմից։

 

Այնուհետև կամավորները մասնակցեցին երիտասարդների կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված ավելի քան 25 դասընթացի՝ հնարավորություն ստանալով հղկել գաղափարները և ներկայացնել պիլոտային նախաձեռնություններ՝ յուրաքանչյուրի համար արժանանալով 500 շվեյցարական ֆրանկ դրամաշնորհի, որոնց հավաստագրերը կամավորներին անձամբ հանձնեց Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափպագայնը։

 

Երևանում, Գյումրիում, Գավառում և Իջևանում նախաձեռնություններն իրականացնելուց հետո կամավորները ներկայացրել են արված աշխատանքը, որից հետո հնարավորություն ստանալով կրկին դիմել ֆինանսավորման՝ հաջողված ծրագրերի զարգացման և տարածման համար։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ