Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => ժպիտների ակումբը Մեգերյան կարպետներ գործարանում [uri] => /news/smiley-club-in-megerian-carpet-factory.html [id] => 96 [content] => 0 ) 1
ժպիտների ակումբը Մեգերյան կարպետներ գործարանում

ժպիտների ակումբը Մեգերյան կարպետներ գործարանում

16.10.2014
ժպիտների ակումբը Մեգերյան կարպետներ գործարանում

Հոկտեմբերի 18–ին «Ժպիտների ակումբ» ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր հերթական միջոցառումը Երևանի ծայրամասերում բնակվող երեխաների համար: Նրանք այցելել էին «Մեգերյան կարպետներ» գորգերի գործարան- թանգարան: Օրը շատ օգտակար և հետաքրքիր էր: Երեխաները ծանոթացան բնական ներկեր ստանալու եղանակներին, գորգ պատրաստելու բոլոր փուլերին, ինքնուրույն գործեցին, այցելեցին հնագույն գորգերի թանգարան, սովորեցին գորգում օգտագործվող տարբեր հնարքները և այլն: 

Նրանք այնքան էին գերվել ինքնուրույն գործելով, որ էքսկուրսավարի հարցին`«Շարունակե՞նք էքսկուրսիան», պատասխանեցին` Ոչ, քանի որ ավելի երկար էին ցանկանում մնալ և գործել:

Այդ օրը երեխաները ծանոթացան ոչ միայն գորգագործության արվեստի նրբություններին, այլև` Հայոց պատմությանը, հայ մշակույթին, հայկական ինքնությանն ու ազգային ժառանգությանը:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ