Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Անվտանգ վայրի որոնումներում [uri] => /news/in-search-of-a-safe-place.html [id] => 161 ) 1
Անվտանգ վայրի որոնումներում

Անվտանգ վայրի որոնումներում

14.09.2015
Անվտանգ վայրի որոնումներում

Աշխարհում այսօր 60 միլիոն մարդ փախուստի մեջ է կամ տեղեհանվել է: Տարեց մարդիկ հազվադեպ են որոշում հեռանալ, քանի որ նրանք չեն ցանկանում բեռ դառնալ մյուսների համար: Այցելություն Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Երևան/Հայաստան:

Ելենան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական բանակի զինվոր է եղել: Նա հպարտորեն ցույց է տալիս մեզ իր խունացած լուսանկարները, ուր երևում են մեդալները, որոնք նա ստացել է իր զինվորական ծառայության ընթացքում: Նա ոչ միայն թողել է մեդալները, այլև իր բոլոր իրերը: Նա ինքը փախստական է, որը ստիպված է եղել փախչել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի ժամանակ (Ղարաբաղյան հակամարտություն): Այսօր այլ փախստականներ էլ ժամանում են Սիրիայի Հալեպ քաղաքից:

Ելենան և այլ 120 փախստականներ տեղավորվել են շահագործումից դուրս եկած գործարանում:

«Տարեց մարդկանց ապրելու պայմանները խնդիր է, որն անտեսված է ներկայիս փախստականների ճգնաժամում: Տարեց մարդիկ ապրում են այնպիսի պայմաններում, որոնք մեզ համար անընդունելի կլինեին»:


Ծերանալն օտարության մեջ

Կովկասյան տարածաշրջանում, ինչպես նաև այստեղ` Հայաստանում փախստականների և փախստականների ընտանիքների ինտեգրումը մի մեծ մարտահրավեր է: Սակայն, Հայաստանը բարյացկամորեն է մոտենում փախստականների խնդրին և հնարավորություն տալիս նրանց մշտապես այստեղ հաստատվելու: Սա, իհարկե, կապված է նրա հետ, որ փախստականների մեծ մասը հայկական արմատներ ունեն, թեև տեղահանվել են իրենց հայրենիքից մեկ դար առաջ: Ավստրիական Կարմիր խաչը և Ավստրիայի զարգացման գործակալությունը (ADA) աջակցում են այն ծրագրերը, որոնք կօգնեն զարգացնել համատեղ գործողությունները:

Չնայած, որ գործազրկության 25% ցուցանիշին, փախստականներին թույլատրվում է աշխատել Երևանում: Աշխատանքը ոչ միայն նրանց հնարավորություն է տալիս լուծել իրենց կենցաղային ծախսերը, այլ նաև նրանք տալիս է երկրում իրենց անհրաժեշտ լինելու զգացողություն: 80 ընտանիքներ, ըստ իրենց մասնագիտության, ստացել են սարքավորումներ, որպեսզի ստեղծեն իրենց ապրուստը: Օրինակ, հացթուխը ստանում է ջեռոց, ինչի շնորհիվ կարող է հոգալ իր ընտանիքի հիմնական ապրուստը: Աջակցության մյուս կարևոր ոլորտներից են ձմեռային հագուստի, կենցաղային պարագաների և սանիտարահիգիենիկ փաթեթների բաշխումը: Մարդիկ, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, ապահովվում են դեղերով: Մեծ նշանակություն է տրվում նաև անապահով անձանց մոտ հաճախակի այցելություններին:

Կարմիր խաչի կամավորները ամեն շաբաթ այցելում են ծերերին և անօգնական մարդկանց: Մենք հանդիպեցինք մի տարեց զույգի` երկուսն էլ ավելի քան 90 տարեկան էին: Ամուսինները չեն կարողացել լքել իրենց 10մ2 մակերեսով կացարանը, ավելի քան չորս տարի իրենց անօգնական ու անշարժունակ լինելու պատճառով: Նրանք անցկացնում են իրենց օրերը` հիշելով իրեն երկար ու ծանր գյուղացինական կյանքը: Այնուամենայնիվ, նրանց աչքերը փայլում են, երբ սկսում են պատմել իրենց անցյալի պատմությունները: Եթե ձմռանը, ջերմաստիճանը կացրանում իջնում է մինչև -25°, փոքր վառարան է դրվում մի քանի ժամով: Գիշերվա ընթացքում, նրանց վերմակները պետք է բավարար տաք լինեն:

Երիտասարդ կամավորները Կարմիր խաչի մարդասիրական աշխատանի կարևոր սյունն են հանդիսանում: Հայկուհին 22 տարեկան է, և ցանկանում է դառնալ դերասանուհի կամ երգչուհի: Շաբաթը երկու անգամ նա այցելում է քաղաքի ծայրամասում գտնվող կիսախարխուլ շենքը և մեծ կարեկցանքով ու նվիրվածությամբ ժամանակ տրամադրում տարեց մարդկանց:

- Ամեն անգամ, երբ ես գալիս եմ այցի, երեկոյան հեռանում երախտագիտության զգացումով: Այս մարդիկ պատմում են իրենց իրադարձություններով լի կյանքը, և դա մեծ նվեր է ինձ համար` լսել նրանց պատմությունները:

«Երիտասարդ Մարդասերը նվիրում է իր ժամանակն ու նվիրվածությունը ծերերին` արարք, որը կարևոր է տարեցների արժանապատվությունը պահպանելու համար:

Երիտասարդներն օգնում են տարեցներին

Թեան 82 տարեկան է, և, ակնհայտորեն՝ դեռ արժանապատիվ տիկին: Նրա կոկիկ տեսքը և կարմիր շրթներկն ընգծում են շրջապատի հետ նրա ծայրահեղ հակադրությունը, այս ցայտուն մանրուքները ցույց են տալիս գոյատևման նրա կամքը: Երբ նա վերջերս տոնում էր իր 82-րդ տարեդարձը, բացառապես մեկ ցանկություն ուներ` երիտասարդ կամավորները պետք է բերեին եղունգների կարմիր ներկ և մանիկյուր անեին: Իր էլեգանտ բարձրակրունկները շատ վաղուց է մոռացել: Այժմ նրա ոտքերն այտուցված են, և նա չի կարողանում կանգնել:

- Հաճախ, ծերերը տալիս են մեզ արժեքավոր խորհուրդներ մեր կյանքի համար, - ասում է Հայկուհին: - Այսօր ես նրան պատմեցի, որ վիճել ընկերոջս հետ: Նա ինձ երկար լսեց՝ գլուխը թափահարելով, ի վերջո, ասաց ինձ, որ «չարժե սխրել սիրո պատճառով»: Նա ժպտում էր, ինչպես մի երիտասարդ աղջիկ, երբ տալիս էր ինձ իր խորհուրդները:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ