2006-2012թթ. Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Գլոբալ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, իրականացրել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված «Կողմնորոշվելու ժամանակն է» ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում նորարական և լայնածավալ հանրային միջոցառումների մի ամբողջ շարք է իրականացվել Հայաստանի Հանրապետության ամողջ տարածքում: Ծրագրի թիրախային խումբը երիտասարդներն են և ընդհանուր բնակչությունը: Երևանում և ՀՀ այլ մարզերում անցկացվել են բաց դասեր, կինոդիտումներ, թոք-շոուներ, քարոզարշավներ, մոմավառության երթեր, համերգներ և այլն:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող միջազգային օրերին սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տեղադրվել և բջջային կարճ հաղորդագրություններ ուղղարկվել ՎիվաՍելլ-ՄՏՍ բջջային օպերատորի բաժանորդներին: Ծրագրով նախատեսված միջոցառումներում ընդգրկվել են նաև հայտնի մարդիկ, ովքեր իրենց ուղղերձն են հղել երիտասարների`ն կոչ անելով հետևել առողջ վարքագծին և չխարանել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց: