Հուլիսի ամսից, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, մեկնարկել են բակային ճամբարները`մայրաքաղաքում ամառային հանգիստն անցկացնող մանուկների առօրյան առավել հետաքրքիր ու լիարժեք դարձնելու նպատակով:
Ճամբարների ժամանակ անցկացվում են մարզական խաղեր, մշակութային տարբեր միջոցառումներ, վիկտորինաներ: Ճամբարների նպատակն այն է, որ երեխաները ոչ միայն ակտիվ հանգիստ անցկացնեն, այլ նաև կրթվեն:
Այդ նպատակով էլ բակային ճամբարների կազկակերպմանը մասնակցել է նաև Հայկական կարմիր խաչի ընկերությունը:
ՀԿԽԸ կամավորները Կենտրոն վարչական շրջանում երեխաներին ծանոթացրել են Առողջ ապրելակերպի և Առաջին օգնության սկզբունքներին: Հետաքրքրաշարժ խաղերի և ինտերակտիվ վարժանքների միջոցով երեխաները օգտակար տեղեկատվություն են ստացել կենսական անհրաժեշտության այդ թեմաների վերաբերյալ: