Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Սիրիահայ երեխաների կայուն զարգացումը Հայաստանում [uri] => /news/syrian-armenian-children-resilience-program-in-armenia.html [id] => 105 [content] => 1 ) 1
Սիրիահայ երեխաների կայուն զարգացումը...

Սիրիահայ երեխաների կայուն զարգացումը Հայաստանում

25.12.2014
Սիրիահայ երեխաների կայուն զարգացումը Հայաստանում

Դեկտեմբերի 23-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ «Սիրիահայ երեխաների կայուն զարգացումը Հայաստանում» ծրագրի ամփոփիչ հանդիպումը` ծրագրում ներգրավված 13 դպրոցների ուսուցիչների, ուսմասվարների հետ և այլ շահագրգիռ կողմերի հետ:

Ծարգրի մեկնարկից 3 ամիս անց կազմակերպված հանդիպման նպատակն էր քննարկել դրա արդյունքներն ու իրականացման ընթացքում հանդիպող դժվարությունները: Քննարկմանը ներկա էին նաև, ծրագրում ներգրավված ՀԿԽԸ կամավորները, դպրոցների աշակերտներն ու նրանց ծնողները:

ՀԿԽԸ Երիտասարդական բաժնի վարիչ Կատարինա Վարդանյանը ողջունեց ներկաներին` շեշտելով, որ նման հանդիպումները շատ կարևոր են` ծրագրի արդյունավետությունը գնահատելու և հետագա անելիքները պլանավորելու համար:

Այնուհետև, ծրագրի գործունեության համակարգող Հեղինե Պողոսյանը ներկայացրեց, թե ինչ է արվել այս երեք ամիսների ընթացքում և թե ինչ է արվելու:

Դրանից հետո խոսքը փոխանցվեց արդեն «Սիրիահայ երեխաների կայուն զարգացումը Հայաստանում» ծրագրի շահառու հանդիսացող դպրոցների ներկայացուցիչներին ու ծնողներին:

Շիրվանզադեի անվդպրոցի ներկայացուցիչ Հռիփսիմե Վարդանյան.

Երեխաները շատ մեծ հաճույքով են հաճախում դասընթացներին, ծնողներից էլ դրական արձագանքներ ենք ստանում այն մասին, որ երեխաները փոխվել են, ավելի ուրախ են դարձել: 

Թամար Ուզուրյանծնող.

-    Տղաս շատ սիրով է գնում դասերին, ընկեր Անիին շատ է սիրում: Ամառային ճամբարին էլ է մասնակցել ու շատ գոհ է: Սկզբում այստեղ չէր հարմարվում, ասում էր ուզում եմ հետ գնալ, բայց հիմա, այս դասընթացների շնորհիվ, ասում է, որ ուզում է այստեղ հաստատվել ու մնալ: Արդեն տեղացի ընկերներ էլ ունի:

Հանդիպմանը ներկա մյուս դպրոցների ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին, իրենց խոսքերով, գեղեցիկ ծրագրի համար, որով ՀԿԽԸ-ն աշխատում է դպրոցների հետ` նշելով, որ կամավորները շատ պատրաստված են, պատրաստակամ ու հաճույքով են աշխատում երեխաների հետ:

Դժվարությունների մասին խոսելիս, նշվեց հատկապես լեզվի հարցը` սիրիահայ երեխաները դժվար են հասկանում արևելահայերենը:

Ընդհանուր առմամբ, դպրոցական անձնակազմի ու ծնողների կարծիքով,  ծրագիրը պահանջված է ու ճիշտ ժամանակին է իրականացվում:

Հանդիպման երկրորդ մասում  ծրագրի գործունեության համակարգող Նազելի Կիրակոսյանը ներկայացրեց սիրիահայ երեխաների կարիքները պարզելու նպատակով արված ելակետային հետազոտության արդյունքները:

Միջոցառման ավարտին դասընթացների մասնակիցներն ու կամավորները հավաստագրեր ստացան:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Դանիական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ, ս.թ. օգոստոսից իրականացնում է «Սիրիահայ երեխաների կայուն զարգացումը Հայաստանում» ծրագիրը, որը կտևի մեկ տարի: Ծրագիրը մշակված է Կարմիր խաչի/Կարմիր մահիկի Ազգային ընկերությունների ֆեդերացիայի (ԿԽՄՖ) և Սեյվ դը Չիլդրեն հիմնադրամի կողմից համատեղ մշակված մեթոդի հիման վրա: Ծրագրի նպատակն է  աջակցել Հայաստանում սիրիահայ երեխաների ինտեգրման գործընթացին և կայուն զարգացմանը:  

Կազմակերպչական ծավալուն աշխատանքներից հետո` ս.թ. նոյեմբերից,  Երևանի թվով 13 դպրոցներում կազմակերպվում են ծրագրով նախատեսված  ինտերակտիվ պարապմունքները` սիրիահայ և տեղացի երեխաների մասնակցությամբ:

Երեխաները պարապմունքներին մասնակցում են մինչև 18 անձից բաղկացած խմբերով և ոչ ֆորմալ մեթոդներով` դերախաղեր, քննարկումներ, նկարչություն, պար և այլն,  անդրադառնում այնպիսի խնդիրների, ինչպիսիք են վախի և սթրեսի հաղթահարում, շրջակա միջավայրի ճանաչում, ապագայի կառուցում և այլն:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ