«Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին» ծրագրի շրջանակներում Նոր տարին դիմավորելու և երեխաներին մի փոքր Նոր Տարվա շունչը փոխանցելու համար, դեկտեմբերի 26-ին ժպիտների ակումբի երեխաների համար միջոցառում կազմակերպվեց` լի ուրախությամբ, խաղերով և անակնկալներով:
Նրանք այցելեցին Մալյան թատրոն, որտեղ Նոր արվա մոգականության մասին պատմող մի հեքիաթային բեմադրություն դիտեցին, որտեղ Ջաֆարը փորձում էր խափանել բոլորի Նոր Տարին, երբ բարի կերպարներ Ալադինը, Ջինը, Ժասմինը համախմբվելով փրկեցին Նոր տարին: Ներկայացումը վերջանալուն պես բոլորը կանչեցին Ձմեռ Պապին, ով շնորհավորելով երեխաներին հրավիրեց պարելու և զվարճանալու: Զվարճանքի հաջորդ կայանը Լոֆտ ժամանցային վայրն էր, որտեղ երեխաները հանգստացան, ուրախ ժամանակ անցկացրեցին, խաղացին բազմաթիվ խաղեր և միասին կերակուր պատրաստեցին: Երեխաները կամավորների հետ միասին լավ ժամանակ անցկացրեցին և վերջում ստացան Ամանորյա փոքրիկ նվերներ: