Երեկ՝ մայիսի 16-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, Երևանի Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում կազմակերպել էր հանրային միջոցառում, որի ընթացքում ՀԿԽԸ կամավորները տարածեցին Կարմիր խաչի Շարժումը լուսաբանող նյութեր, փուչիկներ և շոկոլադներ, հատուկ կայանում ցուցադրեցին Առաջին օգնության հմտություններ։
Երևանի Մետրոպոլիտենի «Երիտասարդական» և «Հանրապետության» կայարաններում կարող եք տեսնել նաև Կարմիր խաչի Շարժումը լուսաբանող պաստառներ։
Միջացառումը նվիրված էրՄայիսին 8-ին՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային Շարժման համաշխարհային օրվան։