«Ես սիրում եմ աշխատել երեխաների հետ, քանի որ մենք կարող ենք կիսել մեր գիտելիքներն ու փորձը նրանց հետ և օրինակ ծառայել իրենց համար»:
Մերի Վարդանյանը (16տ․) ղեկավարում է Կարմիր խաչի կամավորների փոքր թիմը, որոնք ուսուցողական միջոցառումներ են կազմակերպում «Ժպիտների ակումբում», որտեղ երեխաները դասերից հետո խաղում են և կատարում իրենց տնային աշխատանքները: Այսօր թեման էկոլոգիան է՝ երեխաները ուսումնասիրում են շրջապատող միջավայրը և թե ինչպես պաշտպանել այն:
Այս «Ժպիտների ակումբը» գտնվում է Երևանի Շիրակի փողոցի հանրակացարանում, որտեղ հիմնականում փախստականներ են բնակվում։ Ավստրիական Կարմիր խաչի աջակցությամբ ակումբի սենյակը վերջերս վերանորոգվել է՝ դառնալով անվտանգ և հարմարավետ տարածք երեխաների համար:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի, Ավստրիական կարմիր խաչի, Իտալական Կարմիր խաչի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 39 նման ապահով տարածքներ է բացել Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Նոռա Պետեր