Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Սիրիահայ երեխաները միջոցառում էին կազմակերպել իրենց հասակակիցների համար [uri] => /news/syrian-armenian-children-organized-an-event-for-their-peers.html [id] => 215 ) 1
Սիրիահայ երեխաները միջոցառում էին կազմակերպել...

Սիրիահայ երեխաները միջոցառում էին կազմակերպել իրենց հասակակիցների համար

28.04.2017
Սիրիահայ երեխաները միջոցառում էին կազմակերպել իրենց հասակակիցների համար

Երևանի Հ. Պողոսյանի անվան թիվ 82 դպրոցի սիրիահայ աշակերտները ապրիլի 28-ին՝ իրենց տեղացի հասակակիցների համար կազմակերպել էին Kermesse կոչվող խաղը, որն ըստ ավանդույթի խաղացել են Սիրիայի իրենց դպրոցներում:

Ամեն ինչ իրենք էին արել. 9 սեղանիկ էին տեղադրել, ուր հերթով փորձություն էին անցնում երեխաներն ու միավորներ հավաքում: Վերջին սեղանիկի մոտ, ըստ իրենց հավաքած միավորների, մրցանակներ էին ստանում:

Խաղը մեծ իրարանցում էր առաջացրել դպրոցում և շատ ակտիվ մրցակցություն էր տիրում:

Կազմակերպչական հարցերում երեխաներին աջակցել էին Հայկական Կարմիր խաչի ընկերության երիտասարդ կամավորները:

2014թ. սկսած ՀԿԽԸ իրականացնում է «Սիրիրահայ երեխաների կայուն զարգացումը Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է խթանել սիրիահայ երեխաների կայուն զարգացումը և ինտեգրումը: 2014-2016թթ ծրագիրն իրականացվել է մոտ 480 սիրիահայ երեխաների համար Երևանի` 25 դպրոցներում: 2016թ-ից ծրագիրը շարունակվում է` ընդգրկելով ևս 100 սիրիահայ երեխայի: Ծրագրի առանցքն է կազմում 20 պարապմունքներից բաղկացած թեմատիկ դասընթացը /շաբաթական մեկ անգամ 6 ամիս շարունակ/ դպրոցներում երեխաներից բաղկացած յուրաքանչյուր խմբի համար, որը մշակվել է ԿԽՄՖ և Սեյվ դը Չիլդրնի կողմից: Պարապմունքների ժամանակ երիտասարդ կամավորները երեխաների հետ ինտերակտիվ ձևով զրուցում են իրենց խնդիրների, պատերազմի, բռնության և դրա հաղթահարման, ընկերության և այլ թեմաների շուրջ: Ծրագրի ընթացքում երեխաները մասնակցում են մշակութային միջոցառումների /այց թանգարան, թատրոն և տեսարժանվայրեր/ և կազմակերպում համայնքային միջոցառումներ /ծառատունկ, կանաչապատում, տեղեկատվական քարոզարշավներ և այլ/: Ծրագրի ավարտին երեխաների համար կազմակերպվում է ամառային ճամբար: Ծրագիրն իրականցվում է Դանիական Կարմիր խաչի աջակցությամբ:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ