Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Տավուշի երիտասարդները սովորեցին մրցունակ լինել աշխատաշուկայում [uri] => /news/the-youth-of-tavush-learned-to-be-competitive-in-the-labor-market.html [id] => 365 ) 1
Տավուշի երիտասարդները սովորեցին մրցունակ...

Տավուշի երիտասարդները սովորեցին մրցունակ լինել աշխատաշուկայում

10.12.2019
Տավուշի երիտասարդները սովորեցին մրցունակ լինել աշխատաշուկայում

«Ապագայի աշխատաշուկան և հմտությունները», «Մրցունակ աշխատանքային կենսագրականը», «Մասնագիտության ընտրության մարտահրավորներ»՝ Տավուշի մարզում այս և նման այլ թեմաներով քննարկումների էին մասնակցում մոտ 100 երիտասարդներ։

Հայկական կարմիր խաչի ընկերության նախաձեռնությամբ իրականացվող «Զբաղվածության և հմտությունների բաց հարթակ» նախաձեռնությանը։

 Միջոցառման ընթացքում մասնակիցները հանդիպեցին գործատուների հետ, քննարկեցին աշխատաշուկայի և մասնագիտության ընտրության խնդիրները, մասնակցեցին վարպետաց դասերի: Դասընթացավարներն էին «ԿԱՖԵ 2»-ի, «Դիլիջան» գարեջրի գործարանի, Դիլիջանի համայնքային կենտրոնի ներկայացուցիչներ, տիկնիկագործ վարպետ Մարիա Տոնյանը և ուրիշներ։

Նախաձեռնությունն իրականացվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության, Եվրամիության և Դանիական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ՝ ԵՄ-ն հանուն երիտասարդության. աշխատունակության խթանում ծրագրի շրջանակներում Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։ Ծրագրի նպատակն է զարգացնել չորս քաղաքների՝ Դիլիջանի, Իջևանի, Գավառի, Սևանի և հարակից գյուղերի երիտասարդների կարողությունները և նպաստել աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ