Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Գլոբալ երիտասարդական համաժողովը Վիենայում [uri] => /news/news8.html [id] => 30 [content] => 0 ) 1
Գլոբալ երիտասարդական համաժողովը Վիենայում

Գլոբալ երիտասարդական համաժողովը Վիենայում

25.07.2012

2012 թվականի դեկտեմբերի 9-ից 12-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում տեղի ունեցավ առաջին Գլոբալ երիտասարդական համաժողովը, որը կազմակերպել էին Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան և Ավստրիական Կարմիր խաչը:  

 Համաժողովին  մասնակցում էին շուրջ 94  երկրների Ազգային ընկերությունների ներկայացուցիչներ և 171 երիտասարդ լիդերներ: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ներկայացնում էր Երիտասարդական բաժնի կամավոր Հեղինե Պողոսյանը:

 Գլոբալ երիտասարդական համաժողովի նպատակներն էին.

 

  • երիտասարդներին հնարավորություն տալ ներկայացնել և քննարկել իրենց համայնքների մարդասիրական մարտահրավերները,
  • ներդրում ունենալ ԿԽՄՖ Գլոբալ երիտասարդական ռազմավարությանը,
  • գործողությունների պլան մշակել` տարածաշրջանային մակարդակով ցանցերի և գործընկերների շրջանում փոխանակումների և կայունությունն ապահովելու նախաձեռնությունների համակարգման համար,
  • ամրապնդել նախկին համագործակցությունները, ինչպես նաև` ստեղծել նոր համագործակցական կապեր :

 

Համաժողովի խորագիրն էր ՝ «Երիտասարդները` փոփոխությունների գործոն ...փոխիր քեզ շրջապատող աշխարհը»: Համաժողովը տևեց 3 օր, որի ընթացքում ԿԽՄԿ ֆեդերացիայի անդամները և  հյուրերը ներկայացրեցին 4 թեմա՝

 1. Երտասարդները տարածում են մարդասիրական արժեքները և հմտությունները. ինչպե­՞ս կարող ենք տարածել մարդասիրական արժեքները, մոտեցումներն ու կենսական հմտությունները` երեխաների ու երիտասարդների շրջանում,

2. Երիտասարդները` որպես նորարարներ. ի՞նչ քայլեր է ձեռնարկում երիտասարդությունը` մարդասիրական մարտահրավերներին դիմակայելու համար,

3. Երտասարդները` որպես շահառուներ. ինչպե՞ս կարող ենք հասանելի լինել երիտասարդներին և աջակցել նրանց` հավասարը հավասարին սկբունքով: Ինչպես կարող ենք հզորացնել երիտասարդական կազմակերպությունների տեղական կարողություններն ու կառույցները, «որպեսզի նպաստենք քաղաքացիական հասարակության զարգացմանը»,

4. Երիտասարդները` որպես լիդերներ. ինչպե՞ս կարող ենք ներգրավել, համակարգել ու աջակցել երիտասարդ փայլուն լիդերներին:

 

Ամեն օր` վերը նշված թեմաների շուրջ քննարկումներ էին ծավալվում, որի ժամանակ մասնակիցները կիսվում էին գաղափարներով, ներկայացնում էին, թե իրենք իրենց երկրներում ինչպես են ընկալում և զարգացնում դրանք: Քննարկումներին հաջորդում էին տարբեր ակտիվ խաղեր, գործնական աշխատանքներ:

Երեկոներից մեկի ժամանակ կազմակերպվել էր` «Մարդասիրական գյուղ» «Humanitarian Village» , որտեղ բոլոր երկրները ներկայացնում էին իրենց Ազգային ընկերությունների երիտասարդների կազմակերպած ծրագրերը, նրանց պատրաստած բուկլետները, խաղալիքներ:  Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ներկայացրեց իր «SMS-Helpline»` Տեղեկատվական թեժ գիծը:

Համաժողովի վերջին օրը Մարիա Թերեզայի հրապարակում կազմակերպվեց ֆլեշ-մոբ: Նախապես մասնակիցներին բաժանվել էին կարմիր անձրևանոցներ, որոնցով մասնակիցները կազմեցին Կարմիր խաչը և Կարմիր մահիկը:

Համաժողովը հիանալի հնարավորություն տվեց բոլոր մասնակիցներին շփվել միմյանց հետ, ծանոթանալ միմյանց կատարած աշխատանքներին և իհարկե աշախատել միասին:

 

 

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ