Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Գաղափարից դեպի կայուն ծրագիր [uri] => /news/iris-programme.html [id] => 456 ) 1
Գաղափարից դեպի կայուն ծրագիր

Գաղափարից դեպի կայուն ծրագիր

03.09.2020
Գաղափարից դեպի կայուն ծրագիր

Ամառային ճամբարները միշտ լի են սպասումներով և ոգևորությունով։ Անցած շաբաթվա ընթացքում 15-30 տարեկան 30 սիրիահայ և տեղացի երիտասարդներ մասնակցեցին Երիտասարդների կարողությունների զարգացման Ամառային նորարարական ճամբարների, որը կազմակերպվել էր Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակներում Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից։


«Ինձ ուրախացնում է այն փաստի գիտակցումը, որ ես կարող եմ ժպիտ բերել երիտասարդների դեմքին» — Ձեսիկա Պ․

Երիտասարդական նորարարական ճամբարը ավելի ընդարձակ ԻՐԻՍ ծրագրի՝ սիրիահայերի և տեղացիների համար նախատեսված Երիտասարդական կայունության բաղադրիչով նախատեսված գործողություններից մեկն է, որին հաջորդում է փոքր դրամաշնորհների տրամադրումը ճամբարի այն մասնակիցներն, ում գաղափարները բավարարում են համայնքի կարիքները և գաղափարից վերափոխվում է ստեղծարար ծրագրերի՝ նպաստելով հանդուրժողականության և սոցիալական ներառմանը։ Ճամբարները հիմնված են միմյանցից սովորելու գաղափարի վրա, ինչպես նաև նպաստում են սիրիահայերի ինտեգրմանն ու դիմակայունության բարձրացմանը, խրախուսում նորարարությունը և թույլ տալիս երիտասարդներին իրականացնելու համայնքահեն ծրագրեր՝ գտնելով լավագույն լուծումները այն խնդիրներին, որոնց բախվում են իրենք՝ ներկայիս սերունդը, համայնքներում։

2020թ-ի հուլիսի վերջին ՀԿԽԸ-ն հայտարարեց բաց մրցույթ, որտեղ հայտեր ներկայացրեցին ավելի քան 170 երիտասարդներ։ Դիմումների ընդունման փուլին հաջորդեց առցանց հարցազրույցները, որի արդյունքում 70 գաղափարներ առանձնացվեցին, վերջում՝ հիմնվելով մի շարք չափորոշիչների վրա, ինչպիսիք են մասնակիցների մոտիվացիան, գաղափարի կայունությունը, նորարարությունը, ստեղծարարությունը և այլն, 30 մասնակիցներ՝ իրենց յուրօրինակ գաղափարներով ըտրվեցին՝ որպես նորարարական ճամբարի մասնակիցներ։ 

Հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում տիրող իրավիճակը պայմանավորված նոր տիպի կորոնավիսրուսով՝ նախատեսված էր ճամբարները կազմակերպել առցանց տարբերակով, — նշեց ԻՐԻՍ ծրագրի համակարգող Կատարինա Վարդանյանը՝ հավելելով, — սակայն հաշվի առնելով կարանտինային ռեժիմի և համավարակի հետ կապված մեղմացված կանոնները, որոշում կայացվեց կազմակերպել 2 ճամբար՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները այսպիսով ճամբարները անցկացվեցին օգոստոսի 24-28-ը ընկած ժամանակահատվածում, Աղվերանումյուրաքանչյուր ճամբարում հյուրընկալելով 15 մասնակցի։

Ճամբարի օրերը լեցուն էին բարիկամքով և ոգևորությամբ։ Հիանալի գաղափորները, հետաքրքիր ներկայացումները, և ուրախ խաղերը տոնական տրամադրություն էին ապահովում ճամբարի ողջ ընթացքում։ — Ճամբարի առանցքն էր ոչ միայն սովորեցնել երիտասարդներրին ինչպես ձևակերպել ծրագրի նպատակը, որոշել թիրախ խմբերը կամ ինչպես գրել ծրագրի գործողությունների պլան, բյուջե, կարճ նկարագրությունը, բայց նաև կիսել նմանատիպ դիսկուրսը՝ թույլ տալով ավելի լայն հասկանալ միմյանց, ընդլայնել հարմարավետության գոտիները, կիսվել և փոխանակվել ննմանատիպ գաղափարներով, ինչպես նաև դրանց մասին ռեսուսրներով և այլն, — նշեցին ԻՐԻՍ ծրագրի կրթական, սոցիալ-հոգեբանական և երիտասարդական բաղադրիչների պատասխանատուներ Կալեպսի Ճղրիկյանը և Դիանա Մարգարյանը։

—Այս եռանդուն երիտասարդները գտնում են նոր լուծումներ, որոնք կարող են ունենալ դրական ազդեցություն իրենց համայնքների հզորացման գործընթացում։ Որպես փորձագետ ես սովորեցնում եմ՝ ինչպես վերածել սկզբնական գաղափարները նորարարական և կայուն ծրագրերի, որի արդյունքը կօժանդակի իրենց համայնքների բարգավաճմանը, բայց միևնույն ժամանակ ես սովորում եմ իրենցից, — նշեց փորձագետ-սեմինարավար Խաչիկ Աբաջյանը։

Ավելի ուշ մասնակիցները կիսվեցին իրենց զգացմունքներով։ — Ես շատ ուրախ եմ, որ ստացա այս հնարավորթյունը՝ սովորելու կերտել ծրագիր՝ գաղափարից։ Իմ ծրագրով ես պատրաստվում եմ օգնել երեխաներին, հատկապես փախստականներին, ովքեր ինձ նման առերեսվում են լեզվական խնդիրների, որոնց ես նույնպես բախվում էի պատերազմի պատճառով Սիրիայից Հայաստան գաղթած սկզբնական ժամանակում, — նկատեց 25 ամյա Սիրիահայ  Ջեսիկան՝ հավելելով, — Ինձ ուրախացնում է այն փաստի գիտակցումը, որ ես կարող եմ ժպիտ բերել երիտասարդների դեմքին։

Մեկ այլ մասնակից՝ 23 ամյա Գառնիկը, ընդհանրացրեց ճամբարի արդյունքները իր համար, — ինձ շատ է դուր գալիս համատեղ ուսուցման մեթոդը, քանի որ այն ինձ օգնում է միավորել Հայաստանի տարբեր մարզերից եկած բոլոր կարծիքներն ու գաղափարները։ Իմ ծրագիրը վերաբերվում է երիտասարդների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը՝ նապատակ ունենալով սովորեցնել վերջիններիս զարգացնել իրենց ձեռներեցական հմտությունները մշակույթի և ստեղծարար ձեռներեցության բնագավառներում․ ուստի ես պետք է հանդիպեմ այս բոլոր սուպեր նորարար երիտասդրսներին և հասկանալ, թե ինչ պետք է զարգացնել մեր ձեռներեցության հմտություններում։

Մինչև ճամբարի ավարտը բոլոր 30 մասնակիցները իրենց ստեղծարար և հետաքրքիր գաղափարները վերածեցին ծրագրերի։ Վերջիններս կներկայացնեն իրենց ծրագրերը Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից ստեղծված ընտրող հանձնաժողովին, որը բաղկացած է ՀԿԽԸ-ի, Ավստրիական Կարմիր խաչի, Հայկական Կարիտասի և այլ կառույցների ներկայացուցիչներից։ Առաջարկված ծրագրերից 23 լավագույնները կընտրվեն, որոնց և կտրամադրվեն փոքրիկ դրամաշնորհներ՝ իրենց գաղափարների կյանքի կոչման նպատակով։

Այս նորարարական ճամբարները ծառայում են նաև մեծ հարթակ Սիրիահայերի և տեղացի երիտասարդների համար՝ աշխատելու համատեղ, ստեղծարար մտածելու և վերածելու իրենց գաղափարները ծրագրերի՝ ուղղված իրենց համայնքների ընդհանուր շահին։

Աղբյուրը՝ iris.am

 

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ