Ես ծնվել եմ Մեծ Բրիտանիայի հյուսիս-արևելյան մասում գտնվող ծովափնյա մի փոքր քաղաքում` Ռեդքարում, բայց ներկայումս ապրում եմ Լոնդոնում:
Կարմիր խաչում այնքան էլ վաղուց չեմ: Ես մասնագիտությամբ արվեստաբան եմ, և ուսումս ավարտելուց հետո զբաղվել եմ հասարակական գործունեությամբ և մասնակցել եմ տարբեր մարդասիրական ծրագրերի:
Տարբեր աշխատանքներ եմ տարել դպրոցական տարիքի երեխաների հետ, ինչպես նաև մասնակցել եմ Իտալիայում 4 -ամսյա ծրագրի, որի շրջանակում օգնել եմ իտալացի երիտասարդների բարելավել անգլերենի իրենց գիտելիքները: Մասնակցել եմ նաև դրամատիկական ներկայացումների կազմակերպմանը այն տարեց և հաշմանդամ մարդկանց համար, ովքեր չէին կարող գնալ թատրոն:
Ես փնտրում էի կամավորական որևէ ծրագիր, քանի որ ցանկանում էի իմ դերն ունենալ մարդասիրական ծրագրերում: Քանի որ Կարմիր խաչն ամբողջ աշխարհով հայտնի է, ես այցելեցի իրենց վեբ-կայք և տեսա այս հիանալի հնարավորությունը:
Ես ոչինչ չգիտեի Հայաստանի մասին, ինչը է՛լ ավելի մեծացրեց նոր մշակույթ ճանաչելու հետաքրքրությունս: Ուշադրությունս գրավեց Երիտասարդական բաժինը, քանի որ ես տեսա, որ իրենք ունեն մի շարք սոցիալ-հոգեբանական ծրագրեր, մասնավորապես Սիրիահայ երեխաների հետ: Այս խնդրի մասին ես շատ էի լսել Անգլիայում: Նաև մտածեցի, որ երեխաների հետ աշխատանքի իմ նախորդ գործունեությունից ձեռք բերած հմտությունները կարող են օգտակար լինել այդ ծրագրում:
Մենք ներգրավվեցինք և ստացանք հստակ տեղեկատվություն ՀԿԽԸ Երիտասարդական բաժնի և իրենց գործունեության վերաբերյալ: Մենք հիմնականում կենտրոնացած ենք անգլերեն լեզվով դասընթացների ստեղծման վրա` «ՄԻԱՎ-ի կանխարգելում» և «Առողջ ապրելալերպ» ծրագրերի շրջանակներում: Այժմ հետազոտություն և համեմատություններ ենք անում այս դասընթացների շրջանակում, և այդ հետազոտությունները ներկայացնում տարբեր ուսումնական հաստատություններում: Նաև մասնակցում ենք սոցիալ-հոգեբանական տարբեր ծրագրերի, ինչպիսիք են «Ժպիտների ակումբ» և «Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին» ծրագրերը: Մենք հնարավորինս փորձում ենք ներգրավվել բոլոր ծրագրերում և ունենալ մեր ներդրումը:
Ես իրոք վայելում եմ իմ կամավորությունը Հայկական Կարմիր խաչի ընկերությունում: Սա շատ հարուստ և տարբերվող փորձ է, և այստեղ ես սովորում եմ ոչ միայն Հայկական Կարմիր խաչի մասին, այլ նաև Կարմիր խաչի շարժման մասին ողջ աշխարհում: Այստեղ շատ ոգեշնչող միջավայր է, և ես շատ երջանիկ եմ դրա մի մասը կազմելու համար: Ես հավատում եմ, որ եթե ԵԿԾ-ն օգնում է երիտասարդ սերնդին գտնել իրենց ճանապարհն ու օգնել ուրիշներին, և ստեղծել ավելի բարեկարգ համայնքներ, ապա դա միայն լավ գործ է:
Իմ սպասելիքներն այս ծրագրից կայանում են նրանում, որ կարողանամ օգնել ուրիշներին, ծանոթանալ տարբեր մշակույթների հետ, աճել թե մասնագիտորեն, թե որպես անձ: Ես միանշանակ շարունակելու եմ կամավորել Բրիտանական Կարմիր խաչում և եթե օրերից մի օր ես աշխատեմ այնտեղ, դա հիասքանչ կլինի: