Դեկտեմբերի 1-ին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` “ՄԻԱՎ, ՁԻԱՀ և Տուբերկուլյոզ”ծրագրի շրջանակներում իրազեկման ակցիաներ էր կազմակերպել Երևանի պետական, Պետական տնտեսագիտական և Պետական Ճարտարագիտական համալսարաններում: Իրազեկման դասընթացների ժամանակ ուսանողներին ներկայացվեցին հիվանդության տարածման ուղիները, վարակից խուսափելու եղանակները և վարակվելու դեպքում ձեռնարկվող քայլերը: