Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => «Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին» ծրագիրը վերսկսվեց [uri] => /news/psycho-social-service-for-elderly-and-children-refugees-living-in-dormitories-project-re-launched.html [id] => 120 [content] => 1 ) 1
«Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և...

«Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին» ծրագիրը վերսկսվեց

30.03.2015
«Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին» ծրագիրը վերսկսվեց

2015թ. փետրվարին վերսկսվեց Հայկական Կարմիր խաչի ընկերության «Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին» ծրագիրը: Այն ուղղված է հանրակացարանաբնակ  միայնակ փախստական ծերերի և երեխաների սոցիալական ներգրավվածությանը, հասարակության ինտեգրմանը  և տնային պայմանների բարելավմանը:  

Ծրագրում ընդգրկված են 7-14 տարեկան հանրակացարանաբնակ 80 երեխաներ, 120 միայնակ փախստական ծերեր`Երևանի թվով 3 հանրակացարաններից (Արցախի 4/10,10/1, Շիրակի 2Ա/7, Նոր Նորք` Մոլդովական 29/1)  և քաղաք Աբովյանի 1 հանրակացարանից (Հատիսի  4-րդ նրբ.) և 34 կամավորներ:

Ծրագիրն ունի 2 ուղղություն`աջակցություն միայնակ փախստական ծերերին, որի շրջանակներում կամավորները շաբաթը մեկ անգամ այցելում են շահառու տատիկ-պապիկներին, օգնում են  տնային գործերում, կազմակերպում սոցիալական և  մշակութային միջոցառումներ: Ամիսը մեկ անգամ տատիկ-պապիկներին տրվում են սննդի փաթեթներ, երեք ամիսը մեկ անգամ` հիգիենիկ պարագաներ: Ձմռան ամիսներին ծրագիրը նախատեսում է նաև շահառուների կոմունալ ծախսերի (էլեկտրաէներգիայի) մասնակի փոխհատուցում:

Ծրագրի երկրորդ ուղղությունը հանրակացարանաբնակ երեխաների հետ աշխատանքն է, որի շրջանակներում ծրագրի կամավորները շաբաթվա ընթացքում բազմաբնույթ դասընթացներ են կազմակերպում հանրակացարանաբնակ երեխաների համար ՀԿԽԸ կողմից հիմնադրված «Ժպիտների ակումբ» դասասրահում, օգնում են երեխաներին իրականացնել տնային հանձնարարությունները, կազմակերպում ացելություններ մշակութային վայրեր, իրականացնում կինոդիտումներ և քննարկումներ` նրանց հետաքրքրող թեմաներով: Ամռան ամիսներին կազմակերպվում է ճամբար` հանրակացարաբնակ առավել կարիքավոր երեխաների համար:

Ներկայումս ծրագիրը ֆինանսավորվում է «Մեդիկոր» հիմնադրամի կողմից` Ավստրիական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ: 

Ծրագրի իրականացման վերջին 5 տարիների ընթացքում կարճաժամկետ ընդհատումներ են եղել, սակայն կամավորները չնայած ֆինանսական միջոցների բացակայությանը, շարունակել են այցելությունները, որը կամավորական գործունեությանն նվիրվածության, մարդասիրական արժեքների դրսևորման, երիտասարդ և ավագ սերունդների միջև տարիների ընթացքում հասատատված սերտ բարեկամական կապերի վառ ապացույցն է:

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ