Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Երիտասարդների կարողությունների զարգացման Ամառային նորարարական ճամբարներ [uri] => /news/summer-innovation-camps.html [id] => 457 ) 1
Երիտասարդների կարողությունների զարգացման...

Երիտասարդների կարողությունների զարգացման Ամառային նորարարական ճամբարներ

07.09.2020
Երիտասարդների կարողությունների զարգացման Ամառային նորարարական ճամբարներ

Ամառային ճամբարները միշտ լի են սպասումներով և ոգևորությունով։ Անցած շաբաթվա ընթացքում 15-30 տարեկան 30 սիրիահայ և տեղացի երիտասարդներ մասնակցեցին Երիտասարդների կարողությունների զարգացման Ամառային նորարարական ճամբարների, որը կազմակերպվել էր Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակներում Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից։

«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակներում երիտասարդական, նորարարական ճամբարների մասնակիցները արդեն ներկայացրել են իրենց ծրագրերը ընտրող կոմիտեին։ Ներկայացված ծրագրերը գնահատելուց հետո կառանձնացվեն այն 23-ը, որոնք կստանան փոքր դրամաշնորհներ՝ գաղափարների իրականացման համար։

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ