Փետրվարի 26-ին «Հայաստանի Փախստականների ընդունման բարելավում և մտահոգության առարկա անձանց ինտեգրման խթանում» ծրագրի շրջանակներում, շահառու սիրիահայ կանանց համար անցկացվեց հոգեբանական դասընթաց` «Հուզական արտացոլում» թեմայով:
Դասընթացի սկզբում ծրագրի համակարգող Հասմիկ Խաչատրյանն ամփոփ ներկայացրեց փախստականների համար ՀԿԽԸ կողմից իրականացվող ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են ՄԱԿ ՓԳՀ կողմից:
Հոգեբանները շարունակեցին հանդիպումը՝ ներկայացնելով հոգեբանական ծառայության էությունը և կարևորությունը: Մասնակից կանայք կիսվեցին իրենց անհանգստություններով և խնդիրներով, որոնց բախվում են ամեն օր:
Հոգեբանները մեկնաբանեցին հուզական փոփոխությունների ազդեցությունը մարդու հոգեկան առողջության վրա և ուղղորդեցին, թե ինչպես կարելի է հաղթահարել հուզական բարդ իրավիճակները, տվեցին մի շարք գործնական խորհուրդներ, որոնք խթանում են հուզական լարվածության թուլացումը:
Դասընթացի ընթացքում իրականացված քննարկումներն ուղեկցվեցին հոգեբանական վարժությունների կիրառմամբ, որոնց հիմնական նպատակն էր դուրս բերել մասնակիցների հուզական լարվածությունը:
Հանդիպումն ավարտվեց օրվա ներկայացված թեմաների ամփոփ քննարկմամբ: