Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Մամլո հաղորդագրություն 23 դեկտեմբերի, 2024 թ [uri] => /news/renew.html [id] => 667 ) 1
Մամլո հաղորդագրություն 23 դեկտեմբերի, 2024 թ

Մամլո հաղորդագրություն 23 դեկտեմբերի, 2024 թ

24.12.2024
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Մամլո հաղորդագրություն 23 դեկտեմբերի, 2024 թ

Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) պարբերաբար կազմակերպում է կլոր սեղան քննարկումներ՝ տեղահանված բնակչության սոցիալ-տնտեսական մարտահրավերներին անդրադառնալու համար։

ՀԿԽԸ շարունակում է  ներգրավվածությունը նաև տեղական շահագրգիռ կողմերի հետ մի շարք կլոր-սեղան քննարկումների միջոցով, որոնք մաս են կազմում RENEW «Հայաստանում ԼՂ-ի հակամարտությունից տուժած բնակչության կենսաապահովման և բարեկեցության խթանում» ծրագրի, որի նպատակն է բարելավել տեղահանված բնակչության սոցիալ-տնտեսական ընդգրկվածությունը և կենսապահովման միջոցները:

Նախաձեռնության մեկնարկից ի վեր ՀԿԽԸ-ը երկկողմանի հանդիպումներ է ունեցել Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերի պաշտոնյաների հետ՝  փաստագրելով ավելի քան 40000 տեղահանվածների առջև ծառացած մարտահրավերները։

Քննարկումները խթանել են փոխգործակցությունը տեղահանված համայնքների, տեղական ինքնակառավարման մարմինների, ՀԿ-ների և բիզնես ոլորտի շահագրգիռ կողմերի միջև՝ բարելավելու ծառայությունների մատուցումը և խթանելու տնտեսական ինտեգրման ռազմավարությունը: Այս քննարկումները կենտրոնացել են այնպիսի կարևոր թեմաների վրա, ինչպիսիք են տնտեսական մարտահրավերները, միջուղորդման մեխանիզմները և տեղեկատվության փոխանակման բարելավումը: 

Կլոր-սեղանների արդյունքում՝ տեղեկատվության փոխանակումը կարևոր էր ծառայությունների բացերը և բարելավման անհրաժեշտություն ունեցող ոլորտները հայտնաբերելու համար, ինչը մեզ հնարավորություն տվեց հարմարեցնել մեր մոտեցումները՝ ավելի արագ և արդյունավետ արձագանքելու։

Համատեղ ջանքերով մշակվեցին ուղորդման մեխանիզմներ և դրանց բարելավման հնարավորությունները, ինչպես նաև ապահովվեց և՛ շահագրգիռ կողմերի գործողությունների կանոնավոր թարմացումը և՛ արդյունավետ մոտեցումը, տեղահանված անձանց ինտեգրմանը։

 

 

 

Այս մոտեցումը խթանեց ինտեգրման նկատմամբ սեփական պատասխանատվության գիտակցումը ԼՂ-ից տեղահանված բնակչության շրջանակներում։ Ինչպես նաև, ՀԿԽԸ կողմից կիրառելով մեթոդաբանությունները և գործողությունները  ստացան իրենց վավերականությունն առ այն, որորանք լիովին  հիմնված են համայնքների կոնկրետ առավելությունների, կարիքների վրա և  հաջողությամբ կիրառվում են։                                               

«Մեկ տարի անց. տեղահանված բնակչության ինտեգրում տեղական տնտեսության մեջ» թեմայով  նշված մարզերում վերջերս տեղի ունեցած  կլոր-սեղան քննարկումների երկրորդ փուլը։ Ընդգծվեց ինչպես առաջընթացը, այնպես էլ շարունակական մարտահրավերները: Առաջընթաց է զեկուցվել  հոգեբանական կայունության և կենսամակարդակի որոշակի  բարելավման առումով։ Մինչդեռ առկա են լուրջ մարտահրավերներ  զբաղվածության և բնակարանային ապահովության ոլորտում շարունակվող կարիքների հետ մեկտեղ:

 

Նայելով առաջ.

Այս կլոր սեղան քննարկումների արդյունքում հավաքված տվյալները կօժանդակեն տեղահանված բնակչության հրատապ և երկարաժամկետ կարիքներին արձագանքող քաղաքականության բարելավմանը։

RENEW ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար  կարող դիմել Հայկական Կարմիր Խաչի ընկերություն:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ