Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Աջակցություն` սիրիահայերի եկամտաբեր գործունեության զարգացմանը [uri] => /news/fair-exhibition.html [id] => 75 ) 1
Աջակցություն` սիրիահայերի եկամտաբեր...

Աջակցություն` սիրիահայերի եկամտաբեր գործունեության զարգացմանը

19.05.2014
Աջակցություն` սիրիահայերի եկամտաբեր գործունեության զարգացմանը

Մայիսի 20-ին, ժամը 17:00 – 19:00-ըՇԱզնավուրի անվան հրապարակումՄոսկվա» կինոթատրոնիհարևանությամբ) Հայկական Կարմիր խաչի ընկերությունըկազմակերպել էր ցուցահանդես-տոնավաճառորտեղ ՀԿԽԸ ծրագրերիշրջանակներում գործիքներ ստացած ևդրա շնորհիվ սեփական փոքր բիզնես նախաձեռնած սիրիահայերըներկայացրեցին իրենց արտադրանքն ու հմտությունները:

Տոնավաճառի այցելուները հնարավորություն ունեցան գնելու քաղցրավենիք, ձեռագործ աշխատանքներ և ծանոթանալու տարբեր ոլորտների մասնագետների հետ. այս նախաձեռնությունն այցելուներին անհրաժեշտ տեղեկություն կտա սիրիահայերի հմտությունների վերաբերյալ՝ տեսանելի դարձնելով դրանք, իսկ վերջիններիս համար իրենց գործունեությունն ընդլայնելու  խթան կհանդիսանա:

Միջոցառումը ուղեկցվեց հայկական ժողովրդական երգ ու պարով:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, հանդիսանալով օժանդակ կառույց կառավարությանը` մարդասիրական ոլորտում և առաջնորդվելով իր առաքելությամբ, այն է` կանխարգելել և թեթևացնել մարդկային տառապանքները, չէր կարող անմասն մնալ Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրներին արձագանքելուց` աջակցելով նրանց` ժամանման առաջին իսկ օրվանից:

Հաշվի առնելով իրավիճակն ու աջակցության կարիք ունեցող սիրիահայերի մեծ թիվը, ՀԿԽԸ-ն ձեռնամուխ եղավ Հայաստան տեղափոխված սիրիահայերի կենսապայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի իրագործմանը:

 

Ծրագրերն իրականացվում են ՄԱԿ-ի փախստականների հարցերովգերագույն հանձնակատարի գրասենյակիԱվստրիական զարգացմանգործակալությանԱՄՆ դեսպանատան` Ջուլիա Թաֆթ փախստականների հիմնադրամի միջոցովԱվստրիական Կարմիր խաչի և ԿԽՄՖ Աղետներին արձագանքման հիմնադրամի ֆինանսավորմամբ և համագործակցությամբ:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ