Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => ՀԿԽԸ-ն դրամական աջակցություն է տրամադրում Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով Հայաստան տեղափոխված անձանց [uri] => /news/հկխը-դրամական-աջակցություն-է-տրամադրում-ղարաբաղյան-հակամարտության-սրացման-հետևանքով-հայաստան-տեղափոխված-անձանց.html [id] => 493 ) 1
ՀԿԽԸ-ն դրամական աջակցություն է տրամադրում...

ՀԿԽԸ-ն դրամական աջակցություն է տրամադրում Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով Հայաստան տեղափոխված անձանց

15.07.2021
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ
ՀԿԽԸ-ն դրամական աջակցություն է տրամադրում Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով Հայաստան տեղափոխված անձանց
Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով 2020 թ․ աշնանը Հայաստան տեղափոխված 14 000 անձ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից հուլիս ամսվա ընթացքում միանվագ կստանա 68 000 ՀՀ դրամ (ընդհանուր՝ 952 միլիոն ՀՀ դրամ)։
Միանալով դրամական աջակցության ՀՀ Կառավարության ծրագրին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նշված աջակցությունը հատկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն հետ համագործակցությամբ և ՄԱԿփախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսավորմամբ։
 
Ծրագրում ընդգրկվելու համար տեղահանված անձինք գրանցվել են նախապես՝ համապատասխան հայտ լրացնելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովման ծառայության կայքէջում (www.dimum.ssa.am
Միանալով ՀՀ Կառավարության կանխիկ աջակցության ծրագրերին՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 2020 նոյեմբերից 2021 թվականի հուլիս ամիսն ընդհանուր առմամբ տրամադրել է 1 691 323 000 ՀՀ դրամ՝ աջակցելով 38 444 մարդու։ Գումարն ուղղվել է տեղահանվածների հիմնական կարիքների մատչելիության ապահովմանը, նրանց և նրանց հյուրընկալող ընտանիքների աջակցությանը։
 
Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով Հայաստան տեղափոխված անձանց աջակցության մյուս տեսակների վերաբերյալ առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ https://www.redcross.am/.../people-affected-by-the...
    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ