Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Համայնքների համախմբում և ուժեղացում [uri] => /news/community-mobilization-and-enhancement.html [id] => 106 [content] => 1 ) 1
Համայնքների համախմբում և ուժեղացում

Համայնքների համախմբում և ուժեղացում

25.01.2015
Համայնքների համախմբում և ուժեղացում

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` ՄԱԿ-ի փախստակաների հայաստանյան գրասենյակի ֆինասավորմամբ իրականացվող «Փախստակաների ընդունում և ինտերգրում» ծրագրի շրջանակներում 2014 թ. իրագործվեց « Համայնքների համախմբում և ուժեղացում» բաղադրիչը: Ծրագրի շրջանակներում ընտրվեց 5 համայնք, որտեղ նաև փախստականներ են ապրում:

Դրանք էին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքը, Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղը, Արարատի մարզի Դարբնիկ գյուղը, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքը և Երևանի Նոր-Նորք վարչական շրջանը:  

«Համայնքների համախմբում» բաղադրիչի շրջանակներում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը քաղաքապետարաններում և համայնքային կենտրոններում հանդիպումներ կազմակերպեց բնակիչների, այդ թվում նաև փախստականների հետ` ՄԱԿ ՓԳՀ-ի աշխատակիցների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին  համայնքների կողմից բարձրացված հիմնախնդիրները և քվեարկության միջոցով  առանձնացվեցին առավել կարևորները, ընտրվեցին քաղաքացիական ակտիվ խմբի անդամներ, ովքեր բարձրացված հիմնախնդիրները պետք է ներկայացնեին ծրագրի տեսքով` դրամաշնորհ ստանալու համար:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը յուրաքանչյուր համայնքում քաղաքացիական ակտիվ խմբերի համար հատուկ դասընթաց անցկացրեց, որի շնորհիվ նրանք սովորեցին ծրագրային գրագետ առաջարկ գրելու նրբությունները:

Արդյունքում համայնքները հանդես եկան իրենց ծրագրային առաջարկներով: ՀԿԽԸ-ի և ՄԱԿ ՓԳՀ-ի մասնակցությամբ ձևավորված հանձնաժողովն ընտրեց 5 առաջարկ` Աշտարակի «Ճանաչեք մեր բնօրրանը», Բագրատաշենի «Փողոցների լուսավորություն», Դարբնիկի` «Դպրոցի և մանկապարտեզի ցանկապատում», Աբովյանի «Էներգետիկ քոլեջի հանրակացարանի ջրի և կոյուղու խողովակատար համակարգի վերանորոգում», Նոր-Նորքի «Մարզահրապարակի կառուցում»  ծրագրերը:

Քաղաքապետարանների ու համայնքապետարանների, Հայկական Կարմիր խաչի ընկերության և ՄԱԿ ՓԳՀ-Ի սերտ համագործակցության արդյունքում Աշտարակում ձեռք բերվեցին և տեղադրվեցին տների համարների և փողոցների անվանատախտակներ, պատմամշակութային հուշարձանների և քաղաքի հատակագծի տեղեկատվական տախտակներ, Բագրատաշենում լուսավորվեց 3 փողոց,  Դարբնիկ գյուղում ցանկապատվեցին դպրոցը և մանկապարտեզը, Աբովյանի Էներգետիկ քոլեջի հանրակացարանում վերանորոգվեցին ջրի և կոյուղու խողովակատար համակարգերը:  

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ