Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից ֆինանսավորվող «Փախստականների պաշտպանություն և ինտեգրում» ծրագրի շրջանակում, հունիսի 6-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Երևանի «Շենգավիթ» մանկապատանեկան մարզահամալիրում կազմակերպել էր մարզական միջոցառում Հայաստանում բնակվող 32 փախստական և Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաների մասնակցությամբ։
Դպրոցը ՀԿԽԸ կողմից 2021 թվականին նույն ծրագրի համայնքային զարգացման բաղադրիչի շրջանակում ստացել էր սպորտային գույք: