Սեպտեմբերի 19-ին, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը եւ ՄԱԿ ՓԳՀ-ն Ծաղկաձորում համատեղ վերապատրաստման դասընթաց էին կազմակերպել Զվարթնոց օդանավակայանի մուտքի պաշտոնյաների ավագ կազմի համար` «Ազգային անվտանգություն եւ փախստականների պաշտպանություն» թեմայով:
Միջոցառման բացմանը ելույթ ունեցան Ապաստանի բաժնի պետ` Պետրող Աղաբաբյանը, ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվրրթը, ՀՀ ԿԱ ԱԱԾ Սահմանապահ զորքերի Սահմանային վերահսկողության սահմանապահ ջոկատի Զվարթնոց սահմանային վերահսկողության բաժնի պետ` Սամվել Աղաջանյանը: Դասընթացին մասնակցում էր 27 մարդ, այդ թվում` Զվարթնոց օդանավակայանի սահմանապահներ եւ Անձնագրային եւ վիզաների վարչության աշխատակիցներ:
ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչ Կրիստոֆ Բիրվիրթը մասնակիցներին ներկայացրեց փախստականների միջազգային պաշտպանության հիմնական սկզբունքները եւ ՄԱԿ ՓԳՀ-ի դերը` սահմանապահների առնչությամբ: Քննարկվեցին նաեւ ահմանապահների դերը եւ պարտականությունները` ըստ ազգային օրենսդրության` պետական սահմանի եւ սահմանապահների մասին օրենքների, փախստականների պաշտպանությանը, փախստականների եւ ապաստանի մասին ազգային օրենսդրությանը եւ քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Միջոցառման եզրափակիչ մասին ՀԿԽԸ եւ ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչների կողմից անցկացվեցին նաեւ գործնական վարժություններ: