Հայկական Կարմիր խաչի ընկերության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի` «16 օր սեռական և գենդերային բռնության դեմ» արշավի շրջանակներում «Թատրոնը` հանուն փոփոխության» ՀԿ թատերախումբը պատրաստել էր ինտերակտիվ թատերական ներկայացում, որի նպատակն էր բարձրացնել հանրության և փախստականների իրազեկվածությունը սեռական և գենդերային բռնության, վերականգնողական առողջության, ՄԻԱՎ-ի վերաբերյալ: