Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Հիմա օտար չենք զգում․ Մարինա Շահինյան [uri] => /news/we-do-not-feel-foreigners.html [id] => 268 [content] => 1 ) 1
Հիմա օտար չենք զգում․ Մարինա Շահինյան

Հիմա օտար չենք զգում․ Մարինա Շահինյան

28.03.2018
Հիմա օտար չենք զգում․ Մարինա Շահինյան

 Մարինայի հետ պայմանավորվեցինք հանդիպել իրենց խանութում: Տարատեսակ հելունների, զարդերի, բազմագույն թելերի խանութը շատ հեշտ գտա: «Մարինա» անունից հասկացա, որ ճիշտ տեղում եմ:  Մինչ սպասում էի Մարինա Շահինյանին, որը տնից պետք է գար, աշխատակիցների հետ էի զրուցում: Ասում են․ «Այս խանութն առանց Մարինայի  դատարկ է»: Երբ ներս մտավ, առաջինը, որ աչքիցս չվրիպեց, նրա անկեղծ ու գեղեցիկ ժպիտն էր:

 

Մարինա Շահինյանի ընտանիքը Հալեպում է թողել իր տունն ու եկել Հայաստան: Երկու տարի է, ինչ ապրում ու աշխատում է Երևանում: Հալեպի իրենց տանն այժմ հարևաններն են ապրում: 

 Այնտեղ` Հալեպում,  Մարինան տնային տնտեսուհի էր, իսկ այստեղ ասեղնագործությամբ է զբաղվում ու սեփական խանութ ունի: Խանութի անունն էլ՝ «Մարինա», ամուսինն է դրել․

 

- Երբ նոր էի եկել Հայաստան, մի քանի ամիս փնտրտուքների մեջ էի, չգիտեի ինչով զբաղվել:  Կար անել ինչ-որ չափով գիտեի, դիմեցինք Կարմիր Խաչին: Մեզ օգնեցին, գործիքներ տրամադրեցին` կար անելու համար: Կարի մեքենան տարբեր գործառույթներ կան, որ գործն ավելի է հեշտացնում: 

Դժվարություններ էլ են եղել․

 - Տարբեր են դժվարությունները, սովորությունների հետ կապված եղան խնդիրներ, բայց այստեղ ապահով է, կարող ես հանգիստ խանութ գնալ, ման գալ: Հալեպում արդեն այդպես չէր. երբ դուրս էիր գալիս, չգիտեիր` կվերադառնաս, թե՞ չէ: 

 

Մարինան հետաքրքիր տարբերություն  էլ նկատեց: Ասում է` Հայաստանում կանաչեղեն են շատ օգտագործում, իսկ Հալեպում`համեմունքներ․

  - Այստեղ շատ են ռուսերեն խոսում, սկզբում չէի հասկանում, բայց հիմա մի քիչ գիտեմ: Կարմիր խաչը ռուսերենի երեքամսյա դասընթաց անցկացրեց սիրիահայերի հետ, ու դա ինձ շատ օգնեց:

Մարինան երկու երեխաների մայր է: 12-ամյա Ռիտայի ու 13-ամյա Սեդրակի համար սկզբում դժվար է եղել՝ այնտեղ սեփական մեծ տան մեջ են ապրել, իսկ այստեղ՝ բնակարանում․

- Արդեն հարմարվել են: Հիմա դժվարությունը դասերի մեջ է. այստեղ պատմողականը շատ է, այնտեղ հարց ու պատասխան էր ավելի շատ: Էստեղի երեխաներն էլ շատ օգնեցին, լավ վերաբերմունք ցույց տվեցին, հիմա օտար չենք զգում:

 

ՀԿԽԸ կամավոր

Մերի Հովհաննիսյան

 

 

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ