Հայկական Կարմիր խաչի ընկերությունը «Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում» ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի կողմից ֆինասավորվող ծրագրի շրջանակներում և ՏԿԶՆ միգրացիոն ծառայության հետ համագործակցությամբ, ՀՀ վեց մարզերում ՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Վայոց ձոր, Կոտայք, Շիրակ իրականացրել է համակարգող հանդիպումներ՝ ինքնակառավարման մարմինների, ՄԱԿ ՓԳՀ և ՀԿԽԸ գործընկերների, ինչպես նաև ակտիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և մտահոգության առարկա հանդիսացող անձանց մասնկացությամբ:
Հանդիպումների նպատակն էր ստեղծել բազմամասնագիտական աշխատանքային խմբեր, բարձրացնել նրանց իրազեկվածությունը փախստականների պաշտպանության միջազգային և ազգային չափորոշիչների և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ, բարելավել համագործակցությունը պետական և հասարակակական կառույցների միջև, ինչպես նաև քննարկել տարածաշրջանում առկա փախստականների հիմնախնդիրները՝ ներգրավումը և ինտեգրումը խթանելու նպատակով: