Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => 2 միլիարդ 828 միլիոն 880 հազար 696 ՀՀ դրամ կանխիկ աջակցություն Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված անձանց և հյուրընկալող ընտանիքներին [uri] => /news/cash-assistance-to-displaced-people_2020_2022.html [id] => 509 ) 1
2 միլիարդ 828 միլիոն 880 հազար 696 ՀՀ դրամ կանխիկ...

2 միլիարդ 828 միլիոն 880 հազար 696 ՀՀ դրամ կանխիկ աջակցություն Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված անձանց և հյուրընկալող ընտանիքներին

21.04.2022
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ
2 միլիարդ 828 միլիոն 880 հազար 696 ՀՀ դրամ կանխիկ աջակցություն Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված անձանց և հյուրընկալող ընտանիքներին
Միանալով ՀՀ Կառավարության կանխիկ աջակցության ծրագրերին՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված անձանց և հյուրընկալող ընտանիքներին 2020-2022թթ. ընդհանուր առմամբ տրամադրել է 2 միլիարդ 828 միլիոն 880 հազար 696 ՀՀ դրամ, այդ թվում.
 
  • Հիմնական կարիքների մատչելիության ապահովում. կոմունալ վճարներ ապաստանների համար, որտեղ տեղավորվել են Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված մարդիկ (545 ապաստան, ավելի քան 16,000 մարդ, ընդհանուր՝ 174 միլիոն 490 հազար 108 դրամ)
  • Աջակցություն հյուրընկալող ընտանիքներին ( 6184 ընտանիք՝ 17 538 մարդու համար, յուրաքանչյուր չափահասի համար՝ 30 000 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 538 միլիոն 990 հազար 588 ՀՀ դրամ)
  • Աջակցություն տեղահանված անձանց (14 000 մարդ, յուրաքանչյուր անձին 68 000 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 952 միլիոն ՀՀ դրամ)։
  • Աջակցություն Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ համայնքներին (29 համայնքների 1685 ընտանիքի միանվագ կանխիկ աջակցություն՝ մինչև ձմեռնամուտ անասնակեր և վառելափայտ ձեռքբերելու համար, ընդհանուր՝ 471 միլիոն 800 հազար ՀՀ դրամ):
  • Աջակցություն տեղահանվածներին՝ կոմունալ վարձավճարների փոխհատուցման համար (15 000 դրամ միանվագ աջակցություն 15 000 մարդու, այդ թվում նաև 1500 տեղաբնակ խոցելի անձի, ընդհանուր՝ 225 մլն ՀՀ դրամ):
  • Աջակցություն տեղահանված 0 -18 տ., 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և անշարժ գույք կորցրած անձանց հունվար – փետրվար ամիսների համար (6129 մարդ, 20 և 40 հազարական դրամ, ընդհանուր 466 միլիոն 600 հազար ՀՀ դրամ):
 
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կանխիկ աջակցության ծրագրերն իրականացրել է
 
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ 1 միլիարդ 204 միլիոն 810 հազար 588 ՀՀ դրամ,
 
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի՝ 272 միլիոն 580 հազար,
 
Շվեյցարական Կարմիր խաչի` 399 միլիոն 490 հազար 108 ՀՀ դրամ,
 
ՄԱԿ-ի փախստականների գերագույն հաձնակատարի գրասենյակի՝ 952 միլիոն ՀՀ դրամ, աջակցությամբ:
    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ