Հունիսի 24-ին Ապաստան հայցողների հատուկ կացարանում Հայկական Կարմիր խաչի ընկերության և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) կողմից համատեղ իրականացվող «Փախստականների ընդունում և ինտեգրում» ծրագրի շրջանակներում բացվեց մանկական սենյակ:
Այս սենյակում ապաստան հայցողների 2-ից 12 տարեկան երեխաները կգտնեն գրքեր, խաղալիքներ, զարգացնող խաղեր և գլուխկոտրուկներ: Այստեղ նրանք կկարողանան խաղալ, շփվել, ինչպես նաև` ճանաչողական գրքերի ու խաղերի միջոցով ծանոթանալ Հայաստանի և հայկական մշակույթի հետ: