Ինչ
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, IRIS ծրագրի տնտեսական հնարավորությունների և տնտեսական զարգացման բաղադրիչի շրջանակներում, հայտարարում է
եռամսյա վճարովի աշխատանքային պրակտիկա/վերապատրաստման մասնակցության մրցույթ
Հայաստանում աշխատանք փնտրող սիրաիահայերի և տեղացիների համար, որը հնարավորություն կտա մասնակիցներին ստանալ ավելի լավ կրթություն և մասնագիտական փորձ և, արդյունքում՝ կայուն և տևական աշխատանք:
Ով
«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (IRIS) ծրագիրը, Եվրամիության՝ Սիրիայում ճգնաժամին արձագանքման վստահության ֆոնդի (Մադադ ֆոնդի) և Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսավորմամբ, նպատակ ունի բարելավելու սիրիահայերի և տեղացիների սոցիալ և տնտեսական դիմակայունությունը և բարձրացնելու Հայաստանում տնտեսական աճի ինստիտուցիոնալ կարողությունները: Ավստրիական Կարմիր խաչի ղեկավարմամբ, այն իրականացվում է Հայկական Կարիտասի, Հայկական Կարմիր խաչի ընկերության, Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի և ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի կողմից:
Ով կարող է դիմել
Կընտրվեն 100 վերապատրաստվողներ՝ հիմք ընդունելով դրդապատճառը, հմտություններն ու գիտելիքները և փորձը, որից հետո կորոշվեն համապտասխան գործատուները և երկու կողմերը կապ կհաստատեն՝ անցկացնելով անձնական հարցազրույց որպես առաջին քայլ: Երկուստեք հաջողություն գրանցելուց հետո կկնքվի եռակողմ համաձայնագիր: Յուրաքանչյուր վերապատրաստվող մասնակից ֆինանսական աջակցություն կստանա երեք ամիս ժամկետով:
Նախկին գործատուների և մասնագիտական վերապատրաստում տրամադրողների կողմից տրված երաշխավորագրերը կհամարվեն առավելություն:
Միայն նախնական ընտրությունն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի:
Դիմելու վերջնաժամկետ
Հետաքրքված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը [email protected] էլ. հասցեին կամ դիմել Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, Բնակչության տեղաշարժի բաժին, Զբաղվածության գծով ծրագրի մասնագետ Հայարփի Կարապետյանին մինչև 20 հունվարի, 2019թ.
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել` +374 55 625065, +374 95 625065 հեռախոսահամարներին: